Խնամի-ծանոթ-բարեկամները՝ կառավարությունում եւ Ազգային ժողովում են տեղավորված. Ժողովուրդ
««Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է. սա Նիկոլ Փաշինյանի հայտնի սկզբունքն է: Թեպետ շատ են խոսում հենց վարչապետի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի, ու Աննա Հակոբյանի եղբոր՝ Հրաչյա Հակոբյանի պատգամավորության մասին, բայց թերթի խոշորացույցի տակ են հայտնվել նաեւ գործադիր-օրենսդիրում հաստատված էլի շատ այլ խնամի-ծանոթ բարեկամներ: Ամուսիններ են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ու Պետգույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը: […]