19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես գիտեմ պատգամավորներ, ովքեր 8 ամսվա պատգամավոր են, բայց մեծ տարածքներ են գնել, ռեստորաններ են սարքում. Կարինե Աճեմյան. 168 ժամ

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Անվերջ խոսում է կոռուպցիայի մասին… ես գիտեմ պատգամավորներ, ովքեր 8 ամսվա պատգամավոր են, բայց մեծ տարածքներ են գնել, ռեստորաններ են սարքում: Բա հարց չի՞ առաջանում, թե ո՞նց այսքան արագ հարստացան»:

168.am-ի հարցին՝ անուններ կա՞ն, ովքե՞ր են տարածքներ գնող այդ պատգամավորները, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Անուններ չեմ նշի, որովհետև ես  այստեղից-այնտեղից լսում եմ, բայց չեմ կարծում, որ դրանք պարզապես  խոսակցություններ են: Դուք տեսաք, որ 6 ամսվա պատգամավորուհին գումար էր ստացել Ազգային ժողովից՝ խալիներ լվանալու համար: Մերոնցից ոչ մեկի մտքով չէր անցնի բյուջեից փող վերցնել, խալի լվալ ու դա վերածել ինչ-որ տոնի: Դրանք մարդիկ էին, ովքեր մեծ-մեծ խոսում էին բյուջեի թալանի մասին: Ես մշտապես ասել եմ, որ հասարակությունն է հիվանդ… եթե ուզում եք իմանալ՝ այս 30 տարիների ընթացքում այսպիսի անմեղսունակ ոչ պառլամենտ ենք ունեցել, ոչ էլ իշխանություններ:

Ժամանակի ընթացքում մենք կադրերի բանկ ենք ձևավորել, հրաշալի կադրեր ենք ունեցել, և այսօր խոսել հների մասին, բայց ունենալ մարդիկ, ովքեր նախկիններից են, և միայն իրենք են այսօր պրոֆեսիոնալ աշխատանք տանում նույնիսկ  այս իրավիճակում, սա զավեշտ է: Իրենց էլ հանի, փողոցից մեկին բեր, ինչ կասես՝ ինքն էլ կանի, և երկիրը վերածեք ծիծաղելի վայրի: Այսքան մարտահրավերների դեպքում, կարծում եմ, որ մենք կարող ենք ամեն ինչ կորցնել»:

Հարցին՝ այսինքն, ադրբեջանական ֆոնդերից ֆինանսավորվողների անուննե՞ր էլ չեք տալու, ՀՀԿ անդամը նշեց. «Ինքներդ կարող եք պարզել: Այն հասարակական կազմակերպությունները, որոնք զբաղվում են այդ հարցով, կարող եք բացել ու պարզել: Այնպես չէ, որ մեծ գաղտնիք եմ  ասում: Մեծ հաշվով, ինձ թվում է՝ երկիրը քանդելու ամբողջ ֆինանսավորումը գալիս է հենց այդտեղից՝ «Սորոսի» գրասենյակ, արևմտյան կառույցներ… իրենք, հնարավոր է՝ պարզապես միջնորդ են:

Այս եւ այլ հրապարակումնեին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ