07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սոնա Աղեկյանի բաց նամակը Գագիկ Ծառուկյանին

Մեծարգո՛ պարոն Ծառուկյան,

արդեն երկրորդ օրն է՝ «ՍանիՏեք» ընկերության աշխատակիցները նստացույց են անում՝ պահանջելով իրենց չվճարված աշխատավարձերը:

Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ Երևանի ԲՀԿ խմբակցության մի քանի անդամներ այստեղ փորձում են սադրիչ գործողություններ իրականացնել, ասեմ ավելին՝ իրենց իսկ գործողություններում դրսևորում են ընդդիմադիր ֆրակցիային ոչ հարիր պահվածք:

«ՍանիՏեք» ընկերության աշխատակիցների անունից հորդորում ենք Ձեզ զսպել Ձեր խմբակցության անդամներին, որոնք լրագրողների առջև դրսևորում են ընդդիմադիր կեցվածք, իսկ առանց լրատվամիջոցների փորձում են քաղաքապետարանի աշխատակիցների հետ համաձայնեցված կերպով խառնակիչ գործողություններ իրականացնել:

Գրեթե վստահ ենք, որ Դուք տեղյակ չեք Ձեր խմբակցության անդամների վարքագծից և մեր իրազեկումից հետո կկանխեք այս իշխանհաճո քայլերը:

Սոնա Աղեկյան
 «Սանիթեք» ընկերության ցուցարար աշխատակիցներ և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ