09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Սեյրան Սարոյանի որդուն բերման են ենթարկել

Ոստիկանության ծառայողները երեկ` սեպտեմբերի 25–ին, բերման են ենթարկել գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի 27-ամյա որդուն։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա Էջմիածնի թիվ 9 դպրոցի բակում միջադեպի հեղինակ է դարձել՝ ինչ-որ հարցի շուրջ վեճի բռնվելով դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ, որը 24-ամյա երիտասարդ է։

Վեճի ընթացքում գեներալի որդին հարվածել է երիտասարդի դեմքին։

Ոստիկանները գտել ու բերման են ենթարկել Սեյրան Սարոյանի որդուն։ Նա հերքել է ոստիկանների ունեցած տեղեկությունը` ասելով, որ ինքը ոչ մեկին չի հարվածել։

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ