23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 25, 2019

Լրագրողների մասնագիտական աշխատանքը պաշտպանված է կոնկրետ երաշխիքներով. ՄԻՊ-ը՝լրատվական 2 կայքերին քննչական մարմնի ուղարկած գրությունների մասին

ՀՀ քննչական կոմիտեի իրավասու ներկայացուցիչը հրապարակային պարզաբանում է տարածել այն մասին, որ Armlur.am և Hayeli.am լրատվական կայքերի խմբագրություններին ուղարկել է գրություններ կապված ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առիթով հարուցված քրեական գործի հետ: Ըստ քննչական մարմնի՝ այդ գրությունների նպատակն է պարզել հոդվածների հեղինակներին և նրանց հարցաքննել գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ: Մարդու իրավունքների […]

Հայկ Հարությունյանի մահվան լուրից ժամեր անց Հ1-ի եթերում Անդրանիկ Քոչարյանը գրեթե չքողարկված բռնության կոչ հնչեցրեց Վանեցյանի հասցեին

Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանի հյուր Անդրանիկ Քոչարյանը գրեթե չքողարկված բռնության կոչ հնչեցրեց Վանեցյանի հասցեին: Ուշադիր. – հ1-ի եթերում … – ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխանական խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը… – ԱԱԾ պաշտոնաթող տնօրենի հասցեին… – Ժամեր անց Հայկ Հարությունյանի մահվան լուրից… Մինչև ո՞ւր… Մինչև ե՞րբ… Ո՞ւր են պետական ինստիտուտները, կա՞ն… Ո՞ւր […]

««Բոզին՝ բոզություն», կամ՝ Նիկոլը վախենում է». Մարգարիտ Եսայան

 ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « «Բոզին՝ բոզություն», կամ՝ Նիկոլը վախենում է Նիկոլ Փաշինյանը հերթական վտանգավոր հայտարարությունն արեց ասելով, որ ինքը առաջին եւ միակ ղեկավարն է, ով ասում է, որ Արցախի հարցի լուծումը պիտի ընդունելի լինի նաեւ ադրբեջանի ժողովրդի համար։ Եղավ բնական ընդվզում, զայրույթ եւ բողոք, նորմալ է։ Սակայն, […]

Հասցեն ծախել են: Եթե 1500 դոլար տված լինեի, բնակարանն ինձ կտային. թեժ կրքեր Երեւանի քաղաքապետարանում /տեսանյութ/

Վարդաշենի հանրակացարանների բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանում։ Նրանք նշում են, որ իրենց շենքերը վթարային վիճակում են և քաղաքային իշխանություններից պահանջում են խնդրին լուծում տալ։ Բնակիչներից մի քանիսը հանդիպեցին Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի հետ, վերջինս ներկայացրեց շենքի հիմնանորոգման համար նախատեսվող աշխատանքները: Բողոքողներից մեկը նշեց, որ հանդիպել է Հայկ Մարությանի […]

Ով է պատասխան տալու այս արյան համար. Իրավունք

Երեկ առավոտյան սեփական առանձնատանը հայտնաբերվել էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին` գլխի շրջանում վնասվածքով; Հայկ Հարությունյանը կրակել է իրեն ամրակցված ՙնագան՚ տեսակի զենքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն եւ պարկուճ: «Անհավատալի է հավատալ, որ նա կարող էր ինքնասպան լինել» Նախկին ոստիկանապետի հետ կատարվածը ցնցել է նրա կոլեգաներին եւ առհասարակ իրեն ճանաչողներին: Իսկ Բջնիում, որտեղ գտնվում է նրա առանձնատունը, տեղացիները Հարությունյանին բնութագրում են, որպես հավասարակշռված, բարի, հարեւանասեր անձնավորության: Վերջինիս մոտ կանգնած աղբյուրները, ասում են, որ նախկին ոստիկանապետը շատ ծանր էր տանում երկրում ստեղծված անորոշ վիճակը: Վատ էր զգում, որ գեներալ տեղով հաճախ էին նրան ուժայինները, թեկուզ որպես վկա, հարցաքննությունների կանչում: Նեղվում էր, որ երիտասարդությունը թողնում, գնում է երկրից, որ ժողովուրդը հիասթափված է: Ասում են, շատ ինքնամփոփ, լռակյաց էր դառել, ներքին անհանգստություն կարծես ունենար: Արդարադատության գեներալ Կառլեն Թորոսյանն էլ, ով աշխատել է Հայկ Հարությունյանի հետ, մեզ հետ զրույցում նախ ասաց. – Ապշած եւ զարմացած եմ Հայկ Հարությունյանի հետ կատարվածից: Իր տեսակ մարդու դեպքում անհավատալի է հավատալ, որ նա կարող էր ինքնասպան լինել: Նա շատ հավասարակշռված, օրենքին հավատարիմ, օրգանի աշխատող էր: Միշտ սառը ու սթափ դատող անձնավորություն: Դրա համար եմ զարմանում: Վերջին անգամ Հայկին տեսել եմ մոտ երկու տարի առաջ` Կոնդում, օրգանի աշխատողներից մեկի հոգեհանգստին մասնակցելիս: Շատ ջերմ բարեւեցինք, հարցրեցինք միմյանց որպիսությունը, եւ վերջ: Խորապես ցավում եմ եւ չափազանց զարմացած եմ: Առաջին արյունը Գեներալի մահվան հետ կապված նախ նկատենք, որ թեեւ հենց առաջին պահին շրջանառության մեջ հայտնվեց ինքնասպանության վարկածը, սակայն շատ չանցած նաեւ խոսակցություններ լսվեցին սպանության հնարավորության մասին: Ինքնասպանության վարկածն առաջ քաշեց հենց Քննչական կոմիտեն՝ տարածելով տեղեկատվություն. «2019 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 23:59-ին, ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»: Նշված հոդվածը վերաբերում է ինքնասպանության հասցնելուն, այսինքն՝ գոնե սկզբնական պահին սպանության  վարկածի մասին խոսելու առիթ պետք է որ չլիներ: Նաեւ հաշվի առնելով, որ նման հոդվածով քրգործ, որպես կանոն,  հարուցվում է, երբ վայրի նախնական զննությամբ ամեն ինչ վկայում է ինքնասպանության մասին: Եվ ահա պաշտոնական հաղորդագրությունից շատ չանցած` շրջանառության մեջ հայտնվեցին բավականին ուշագրավ լուրեր: Համաձայն դրանց, ինքնասպանության պահին նույնիսկ ականատեսներ են եղել՝ ֆիքսելով գեներալի վերջին  խոսքը. «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ,  ախր Ռոբերտ Քոչարյանն ու  Գեղամ Պետրոսյանը  մեղավոր չեն…»: Իսկ ահա ՔԿ-ն շտապեց ակնարկել, թե նման փաստեր չունեն:  Ավելի կոնկրետ, դիմել են սկզբնաղբյուր լրատվամիջոցներին՝ հարցաքննելու համար: Բայց այստեղ մեկ շատ ուշագրավ հարց. եթե նախաքննական մարմինը տեղյակ չէ ականատեսների մասին, ապա ումի±ց է կեսգիշերին «ահազանգ  ստացվել»՝ առանձնատանը դի լինելու մասին: Ականատեսների առկայության մասին ՔԿ-ի անտեղյակությունն այն  տպավորությունն է առաջացնում, որ նախաքննական մարմնի կարծիքով գեներալը մենակ է եղել առանձնատանը:  Բայց այդ դեպքում ո՞վ կարող էր կեսգիշերին տեղյակ լինել, որ դի կա, եւ ահազանգեր: Ու թերեւս նման հարցերը  հերքելու համար էր, որ ՔԿ-ից այնուհետեւ տեղեկացրին. «Դեպքին նախորդող օրվա ընթացքում որեւէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, բնակարան մուտք չի  գործել»: Այսինքն, տանն էլի± մարդ է եղել: Ուրեմն նա չէ՞ր կարող նախ ահազանգել, ապա փոխանցել գեներալի վերջին խոսքը. կարող էր: Բայց ահա այն պահից, երբ տեղեկատվություն եղավ Հարությունյանի ինքնասպանության հնարավոր պատճառների  մասին, անմիջապես էլ ծնունդ առավ սպանության վարկածը, որը գեներալի այդ վերջին ենթադրյալ խոսքերին  քարոզչական պատասխանի տպավորություն էր թողնում: Այսպես, սպանության վարկածի տակ չդնելով որեւէ ռեալ  տրամաբանություն, փորձում էին բացատրել, թե դա ձեռնտու կարող էր լինել Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն, Հայկ  Հարությունյանը ոստիկանապետ էր Քոչարյանի նախագահական 10 տարիներին, այդ թվում՝ 2008թ. մարտի  1-ին եւ, ըստ այդ վարկածի, կարող էր շատ ուշագրավ բաներ պատմել երկրորդ նախագահի մասին: Միգուցե:  Բայց կարող էր նաեւ որեւէ բան չպատմել կամ պարզապես ինչ-որ արտառոց պատմելու բան չունենար: Կարող էր, չէր  կարող. դրանք ընդամենը արհեստական մտավարժանքներ են: Իսկ փաստը հետեւյալն է. Տարօրինակ է, թեեւ Մարտի 1-ի գործով ոստիկանությունը հիմնական գործող  կառույցն էր, սակայն  Հ.Հարությունյանին  որեւէ մեղադրանք չներկայացվեց, թեեւ ժամանակին  սպասվում էր: Եվ դրանում  տրամաբանություն կա. եթե մեղադրանք ներկայացվեր ոստիկանապետին,  ապա միանգամից անիմաստ էր դառնալու  այդ օրը բանակային ուժերին ներգրավելու ու նրանց միջոցով մարդկանց սպանելու վարկածը, որը համառորեն փորձում են առաջ մղել: Թեեւ Հ.Հարությունյանը ընդամենը վկա էր, նա իր  ցուցմունքներում ոչ միայն Քոչարյանին վնասող որեւէ բան չի ասել, այլ մեծապես պաշտպանել է այն տեսակետը, որը  ներկայացնում է Քոչարյանը նաեւ դատական նիստերում: Այսպես, ըստ այդ ցուցմունքների, մարտի 1-ից մեկ-երկու օր առաջ տեղեկություն է ստացվել՝ Օպերայի հրապարակում զենքի առկայության մասին, որի համաձայն,  գեներալի ասածով. «Կարգադրել եմ առավոտյան տեխզննություն իրականացնել Ազատության հրապարակում՝ զենք-զինամթերքի առկայությունը ստուգելու համար»:  Բայց. «Գորիկ Հակոբյանը ինձ տեղեկացրեց, որ ինֆորմացիայի արտահոսք է եղել, որ Ազատության հրապարակում տեղյակ  […]

Էրդողան, դադարի՛ր ստել: Իսրայելի վարչապետը հիշեցրել է հայերի կոտորածների մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ,անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, որով վերջինս Իսրայելին մեղադրել է Պաղեստինի տարածքները գրավելու եւ խաղաղ բնակիչներին սպանելու մեջ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է հայերի սարսափելի կոտորածի մասին։  «Նա, որ չի դադարում խաբել Իսրայելին՝ իր սեփական երկրում քրդերի սպանդի վերաբերյալ, որ ժխտում է հայ ժողովրդի սարսափելի սպանդը՝ չպետք է որեւէ բան խրատի […]

Քոչարյանից հետո կանցնեն Ծառուկյանին: Փաշինյանը չի ներել Վանեցյանի «անկեղծությունը». Հրապարակ

տեղեկություններով` Լոս Անջելեսում Փաշինյանի պատվին տրված ճաշի ընթացքում 1998-ի ստատուս քվոյին վերադառնալու իր պլանների մասին խոսելիս Փաշինյանն անդրադարձել է նաեւ Գագիկ Ծառուկյանին եւ ասել, որ նրա ստատուս քվոն եւս կվերադարձվի` «մինչեւ Վալերիկ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակահատված»: «Քոչարյանից հետո կանցնեն Ծառուկյանին։ Պատճառն այն է, որ ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է, եւ պառլամենտում կարող է վճռորոշ լինեն […]

Բողոքում են, որ պարգեւավճարներ չեն ստանում . Փաստ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում աշխատակիցներին տրվել են հերթական պարգեւավճարները: Սակայն այս օրերին «Փաստ» թերթը մի քանի ահազանգ է ստացել, որ դրանց բաշխումը չի ընթացել օրենքով սահմանված կարգով, այն է՝ աշխատակիցների կատարողական ցուցանիշների հիմա վրա, այլ, ինչպես մեզ դիմողներ էին ասում, տրվել է կամայականորեն, «ըստ ճաշակի»: Նախարարության առանձին ստորաբաժանումներ, այդ թվում՝ մի շարք ՊՈԱԿ-ներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված