23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հասցեն ծախել են: Եթե 1500 դոլար տված լինեի, բնակարանն ինձ կտային. թեժ կրքեր Երեւանի քաղաքապետարանում /տեսանյութ/

Վարդաշենի հանրակացարանների բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանում։ Նրանք նշում են, որ իրենց շենքերը վթարային վիճակում են և քաղաքային իշխանություններից պահանջում են խնդրին լուծում տալ։ Բնակիչներից մի քանիսը հանդիպեցին Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի հետ, վերջինս ներկայացրեց շենքի հիմնանորոգման համար նախատեսվող աշխատանքները:

Բողոքողներից մեկը նշեց, որ հանդիպել է Հայկ Մարությանի հետ, երկու տարի է անցել, բայց Ապրիլյան պատերազմի մասնակից որդուն բնակարանային բարելավում չի հատկացվել: »Պիտի իմ որդուն մի բան լիներ, որ հետմահու պարգեւատրեի՞ք: Եթե նախկինների օրոք լիներ, հիմա իմ բնակարանը տված կլինեին, բայց իմ հասցեն ծախել են, Հայկ Մարությանը մի օր չհրավիրեց, չհարցրեց՝ ի՞նչ եղավ ձեր հարցը: Իմ երեխան Ապրիլյան քառօրյայի մասնակից է : Երկու տարի է սպասում ենք, ոչ մի բան քաղաքապետարանը չի արել:»,-հայտարարեց վրդովված կինը:

https://www.youtube.com/watch?v=_D1–FK28ik

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ