24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2019

«Իմ քայլը»-ի պատգամավորների հակասությունները տեղափոխվել են Facebook. բանավիճում են Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը

«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի՝ Ամուլսարին վերաբերող գրառման տակ բանավեճ են սկսել Լենա Նազարյանը և Բաբկեն Թունյանը: Մասնավորապես, Լենա Նազարյանը նշել է. «Եթե հարկ համարեիր ուշադիր լսել այն մարդկանց, որոնք մատնանշում են խնդիրները, կնկատեիր, որ երեկ վարչապետն արդեն իսկ կայացրեց մի […]

Դիանա Գալոյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի նոր պաշտոնակատար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:

Սա մի քայլ է, որին գնալու դեպքում Նիկոլը դառնալու է քաղաքական դիակ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախօրեին Ամուլսարի շուրջ ընթացող գործընթացների հետ կապված ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի առաջարկվում է «հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման»։ Բնական է, որ քաղաքկաան ուժերը կարծիք են հայտնում նման կարևոր հարցի մասին: Սակայն այդ առաջարկն ուզում եմ դիտարկել գործող կառավարության […]

Ի՞նչ է արել Արցախն իրենց, ինչի՞ այդքան չեն սիրում Արցախը. Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն երեք օր է՝ մտածում եմ, ի՞նչն է իշխանության թևի տակ ծվարած գլոբալիստների Ամուլսարի հանքի շահագործմանն ընդդիմանալու պատճառը։ Էվրիկա… «Ամուլսարի խնդրին ավելի կարևոր է, քան Արցախի խնդիրը»։ Հիմա արդեն Արցախը ստորադասվեց Ամուլսարին, իսկ մինչ այդ ստորադասվել էր «հեղափոխությանը»։ Այս տեմպերով, որ շարժվենք, մոտ ապագայում Ստամբույլյան կոնվենցիան կհռչակվի Արցախից […]

Բանակցային գործընթացը չի կագնել. Զոհրաբ Մնացականյան

Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է բավական մտահոգիչ մնալ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Այս պահին նորություն չունեմ ասելու այն առումով, որ և՛ Կարմիր խաչը, և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ անմիջական առնչություն ունեցող մյուս կառույցներն առնչվում են այս հարցին։ Հարցը պահանջում է համակարգված մոտեցում», – ասաց նա։ ՀՀ արտգործնախարարը […]

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Քամին կլինի հարավային՝  3-8 մ/վ արագությամվ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։  

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ։ Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպում չենք ունեցել, բայց դրանից մեր երկխոսությունն ԱՄՆ-ի հետ չի նվազել, շատ ավելի ակտիվացել է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանագներ կայանալիք այցին։ «Միացյալ Նահանագները յուրահատուկ համակարգ է՝ բարդ կառուցվածքով, և երբ պահը կլինի Թրամփի […]

Ոստիկանության պետեր են ազատվել աշխատանքից

Այսօր` օգոստոսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Օսիպյանի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Նարեկ Սիմոնյանը ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ։ Վ. Օսիպյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի