05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Իմ քայլը»-ի պատգամավորների հակասությունները տեղափոխվել են Facebook. բանավիճում են Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը

«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի՝ Ամուլսարին վերաբերող գրառման տակ բանավեճ են սկսել Լենա Նազարյանը և Բաբկեն Թունյանը:

Մասնավորապես, Լենա Նազարյանը նշել է. «Եթե հարկ համարեիր ուշադիր լսել այն մարդկանց, որոնք մատնանշում են խնդիրները, կնկատեիր, որ երեկ վարչապետն արդեն իսկ կայացրեց մի որոշում, որի մասին մարդիկ խոսում էին։ Լավ է, որ վարչապետի ականջները բաց են»:

Բաբկեն Թունյանի արձագանքելն է. ««Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են։ Մնում է մենք դա տեսնենք»:

Սրան արդեն Լենա Նազարյանն ավելի կոշտ է պատասխանել. «Իր երեկվա որոշումը քո ասածին հակասում է։ Գոնե դա նկատի գործընկերներիդ մասին սենց բաներ գրելուց առաջ»:

Թունյանը մեղմ արձագանքելն է. «Լենա Նազարյան ջան, հենց կակռազ գործընկերայնության մասին եմ գրում»:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ