24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2019

Պրն. Փաշինյան մեկ րոպե շուտ աշխատանքից ազատեք Ձեր այն խորհրդականին,ով Ձեզ տրամադրել է այդ սուտ ինֆորմացիան

Վարչապետն Ամուլսարի մասին իր հանրահայտ լայվի ժամանակ հիշատակեց ԱՄՆ -ի Յութա նահանգի Սոլթ Լեյք Սիթին, որպես նմանօրինակ հանքարդյունաբեության օրինակելի, հիանալի և անվնաս օրինակ… Հարգարժան Վարչապետին խորհուրդ եմ տալիս կարդալ այս ու բազում հոդվածներ, նայել բազմաթիվ ֆիլմեր որոնք փաստում են հակառակը… Հարգելի պրն. Փաշինյան մեկ րոպե շուտ աշխատանքից ազատեք Ձեր այն խորհրդականին,ով Ձեզ տրամադրել է այդ […]

Օսիպյան, ոստիկաններիդ հանի՛ր Ջերմուկից, տուրիստները կարկամած են

Օսիպյան, ոստիկաններիդ հանի՛ր Ջերմուկից, տուրիստները կարկամած են,թե ինչու են քաղաքում ոստիկաններ շրջում, ասես հատուկ ռեժիմով քաղաքում են։ #SaveAmulsar ՀԳ – Եթե նպատակը տեղացիներին վախեցնելն է, ապա ակնհայտ է, որ դուք չեք ճանաչում, թե ում հետ գործ ունեք։   Արման Ղարիբյան

Երկրաշարժ՝ Արցախում

Օգոստոսի 22-ին ժամը 09:41-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայության կողմից ԱԻՊԾ ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Արցախի Հանրապետությունում գրանցվել է երկրաշարժ, տեղեկացնում են Արցախի ԱԻՆ լրատվական ծառայությունից։  Էպիկենտրոնը գտնվում էր Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքից 9 կմ հյուսիս-արևմուտք: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում գրանցվել է 4-5 բալ (3.4 մագնիտուդ), խորությունը՝ 10 կմ: Երկրաշարժն առավել ուժգին զգացվել […]

Հետ բերեք հին Հայաստանը, այնտեղ գոնե նախագահների երեխաները իրենց թույլ չէին տալիս հոխորտալ ընդդիմախոս քաղաքացիների վրա

Մարիամիկը նորից սաստում է … Այո, պատկերը մեզանում գնալով ավելի ու ավելի տխուր երանգներ է ստանում, քանզի մենք աննկատ գլորվում ենք ամենառեակցիոն ավտոկրատիայի գիրկը. Նիկոլ Փաշինյանի ավտոկրատիզմը սկսում է միջնադարյան մոնարխիզմին բնորոշ հակումներ ցույց տալ, երբ թագավոր-մոնարխի ընտանիքի անդամները, բոլորից բարձր դասվելով, իրենց իրավունք էին վերապահում խառնվել երկրի հասարակական անցուդարձին ու ըստ իրենց քմահաճույքների՝ սեփական «կարգ […]

Նոր նախագիծը կարող է հանգեցնել խոսքի ազատության սահմանափակման․ լրագրողական կազմակերպություններ

Լրագրողական կազմակերպությունների գնահատմամբ՝ ՀՀ Արդարադատության նախարարության մշակած՝ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը խիստ վիճահարույց է, զուրկ իրավական որոշակիությունից և այդ պատճառով կարող է հանգեցնել արտահայտվելու ազատության իրավունքի չարդարացված սահմանափական։ Առաջարկվող կարգավորման բուն նպատակը պետք է լիներ ՀՀ օրենսդրությամբ տալ <<ատելության խոսք>> հասկացության հստակ եւ սպառիչ սահմանումը։ Մինչդեռ առաջարկվող կարգավորումը ոչ միայն չի տալիս <<ատելության խոսք>> հասկացության […]

Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք. Սոնա Աղեկյանը՝ Հայկ Մարությանին /տեսանյութ/

Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը՝ դիմելով իրեն դատի տված Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Նա «լայվով» ցուցադրեց աղբակույտեր՝ դրանց առկայությունը համարելով ոչ համահունչ քաղաքապետի արժանապատվությանը․ «Մինչ մենք այստեղ արժանապատվություն ենք որոնում, ոմանք կորցրել են իրենց արժանապատվությունը եւ դատական հայցերի միջոցով փորձում են […]

Նախկին փոխոստիկանապետը դիմում է Մարիամ Փաշինյանին

Երեւանի նախկին փոխոստիկանպետ Ռոբերտ Մելքոնյանն անդրադարձել է Մարիամ Փաշինյանի հորդորին. ««Խորը շունչ քաշեք ու հանգստացեք»,- ասել է Մարիամ Փաշինյանը: Մարիամ ջան, աղջիկս, Դուք նման արտահայտությամբ, նման թելադրական, անհարգալից, ուսուցողական, դաստիարակչական ոճով դիմում եք բոլորին՝ թեկուզ հանրության ընդդիմադիր, այլախոհ հատվածին, որոնց կազմում կան տարբեր տարիքի, սեռի, կրթության, պետության, հայրենիքի առաջ նաև շատ վաստակ ունեցող անձինք: Եթե […]

Երեք ուրացում՝ մեկ օրում

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին եւ ամփոփելով օրվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իշխանությունների գործողությունները, իր խոսքով՝ երեք ուրացում է առանձնացրել․ «Երեք ուրացում՝ մեկ օրում 1) Վարչապետը դեռ 2018-ի աշնանը ջերմուկցիներին խոստացել էր որոշում կայացնելուց առաջ գնալ Ջերմուկ և քննարկել վիճակը բնակիչների հետ։ Չգնաց։ Փոխարենը հրավիրեց անհասկանալի կազմով խորհրդակցություն՝ հայտնելու իր որոշումը։ […]

Տնտեսական հեղափոխությունը՝ օդում կախված. 168.am

Մինչ վերջերս հրապարակվող տնտեսական վիճակագրությունը ոչ մի ակնարկ չուներ մեր տնտեսության կառուցվածքի փոփոխության մասին: Մինչդեռ իշխանությունները «տնտեսական հեղափոխության» մեկնարկը վաղուց էին տվել: Անցած տարվա տնտեսական ամփոփ տարեգիրքը դեռ չի հրապարակվել: Հետևաբար՝ 2018թ. ընթացքում տնտեսական հեղափոխության հետևանքների մասին առայժմ պնդում անելն ահագին հարաբերական բնույթ կունենա: Ամենամսյա սոցիալ-տնտեսական վիճակի նկարագրությունից էլ բան չես պարզի: Միակ հնարավոր տարբերակը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի