23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 12, 2019

Պատրաստ եմ հրաժարվել գիտական աստիճանից. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր ատենախոսության մեջ արտատպումների առկայության մասին հայտարարություններին, չի բացառել, որ եղել են խնդիրներ ու հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանից։ Հիշեցնենք՝ ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ դժգոհ էին ռեկտորի պաշտոնակատարի գործունեությունից և այդ կապակցությամբ նունիսկ բողոքի ակցիաներ էին իրականացնում։ […]

526 արտակարգ դեպք՝ 7 օրում

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 5-ից 11-ը  գրանցվել է 826 դեպք, որից  562-ը՝ արտակարգ: Այս մասին հաղորդում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 178 կենցաղային կանչ, 469 հրդեհի ահազանգ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 82 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ […]

Մեծ Բրիտանիան Հայաստանում նոր դեսպան ունի

Ալան Գոգբաշյանը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան: Այս մասին հաղորդվում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերին նոր դեսպանը կփոխարինի Ջուդիթ Ֆարնվորթին, որը կզբաղեցնի դիվանագիտական այլ պաշտոն:  

Ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ իր թիմը որևէ աղերս չունեն Գյումրին զարգացնելու հետ. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Գյումրին չի կարող մոռանալ իր թիկունքին կանգնած մարդկանց Մարդ, ով մի քար չի դրել Գյումրին կառուցելու համար, մի ընտանիք չի փրկել կործանումից, այսօր վարչապետի բարձր պաշտոնը օգտագործելով՝ «հպարտ» քայլում է նույն Գյումրիում և սելֆիներ է անում: Տպավորություն է, որ 88-ից հետո Փաշինյանի շնորհիվ է Գյումիին վերածնվել: […]

Փաշինյանի իշխանության 30 արծաթը. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի իշխանության 30 արծաթը Հայաստանը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում վեր է ածվում նիկոլապետության,որտեղ օրենք,սահմանադրություն երկրորդական են դարձել. առաջնային է շանտաժը,սպառնալիքը,ասֆալտին փռելը,մարդկանց խաբելն ու մոլորության մեջ քցելը: Միայն թե նա պահի իր իշխանությունը: Բայց եթե նախկինում Փաշինյանը գրոհով էր վերցնում իշխանությունը,ինչպես դա արեց պաշարելով ազգային ժողովը,ապա այժմ […]

Հստակ քայլեր՝ կցորդ դատական համակարգ ունենալու ուղղությամբ․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հանրային քննարկման ներկայացված դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծերի ուսումնասիրությունից կարելի է գալ եզրահանգման, որ կամ նախագծի հեղինակները լավ չեն պատկերացնում դատական համակարգը, կամ հստակ քայլեր են ձեռնարկվում կցորդ դատական համակարգ ունենալու […]

Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոն Կարլսենին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի 5-րդ տուրում սևերով 35 քայլում հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։ Այժմ Արոնյանը 1մ իավորով միանձնյա առաջատարն է։ 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի ամերիկացի շախմատիստ Լենիեր Դոմինգեսի հետ։ Մրցաշարը կավարտվի օգոստոսի 15-ին։

Հայաստանը Սենեգալ չէ․ միջքաղաքային տրանսպորտը Լապշինին Աֆրիկան է հիշեցրել

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը կրկին ժամանել է Հայաստան։ Օգտվելով ՀՀ միջքաղաքային տրանսպորտից՝ նա դժգոհ է մնացել։ Երևան-Վանաձոր երթուղին բլոգերին Աֆրիկան է հիշեցրել։ Նա ստիպված է եղել տաքսիով հասնել Հայաստանի երրորդ քաղաք: Լապշինը ֆեյսբուքյան էջում հայտնել է՝ զարմացել է, որ Երևանից այլ քաղաքներ երթուղայինով հասնելու համար ուղևորները ստիպված են արևի տակ կանգնած մեքենայում սպասել, մինչև տրանսպորտային միջոցը լցվի։ Բլոգերը դժգոհ […]

«Մի քանի տիրոջ ծառաների վերջը աղբամանն է, էն, որը էս ու էն կողմ քաշելով, փողոց փակելով գրավեցիք իշխանությունը, այ էդ ձեր փչացրած աղբամանը».Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական խառը կանաչի Իմ պատասխանը որոշ տղեկների Հայաստանում քաղաքականությունը դարձել է խառը կանաչի, ընդ որում՝ մի քանի օրվա վաղեմության, թոշնած եւ բազմիցս օգտագործված։ Որքան էլ որոշ դեմքեր իրենց փորձում են թարմ ու նոր ներկայացնել, դա նրանց չի փրկում, խոտը մնում է խոտ։ Երբ կանաչի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված