14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանը Սենեգալ չէ․ միջքաղաքային տրանսպորտը Լապշինին Աֆրիկան է հիշեցրել

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը կրկին ժամանել է Հայաստան։ Օգտվելով ՀՀ միջքաղաքային տրանսպորտից՝ նա դժգոհ է մնացել։ Երևան-Վանաձոր երթուղին բլոգերին Աֆրիկան է հիշեցրել։ Նա ստիպված է եղել տաքսիով հասնել Հայաստանի երրորդ քաղաք:

Լապշինը ֆեյսբուքյան էջում հայտնել է՝ զարմացել է, որ Երևանից այլ քաղաքներ երթուղայինով հասնելու համար ուղևորները ստիպված են արևի տակ կանգնած մեքենայում սպասել, մինչև տրանսպորտային միջոցը լցվի։ Բլոգերը դժգոհ է նաև, որ օրվա երկրորդ կեսին որոշ ուղղություններով ընդհանրապես հնարավոր չէ մեկնել։

«Արդյունքում ինձ հոգնեցրին այդ արկածները: Դա ինձ հիշեցրեց սև Աֆրիկան, որտեղ գտնվում էի մեկ ամիս առաջ: Ինչպես և Սենեգալի մայրաքաղաք Դաքարում ես ժամերով սպասում էի միկրոավտոբուսում մինչ շարժվելը: Բայց չէ՞ որ Հայաստանը Սենեգալ չէ»,- եզրափակում է Լապշինը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ