06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատրաստ եմ հրաժարվել գիտական աստիճանից. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր ատենախոսության մեջ արտատպումների առկայության մասին հայտարարություններին, չի բացառել, որ եղել են խնդիրներ ու հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանից։

Հիշեցնենք՝ ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ դժգոհ էին ռեկտորի պաշտոնակատարի գործունեությունից և այդ կապակցությամբ նունիսկ բողոքի ակցիաներ էին իրականացնում։ Նրանք նաև հայտարարել էին, որ Հայրապետյանի ատենախոսության մեջ եղել են արտապումներ, որոնք նա ներկայացրել է թարգմանաբար։

Դա էր հաստատել նաև Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանը։ Վերջինը օրերս հայտարարություն էր տարածել՝ նշելով. «Համաձայն «ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» համապատասխան դրույթի «Ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»։ Փաստացի, ոչ մի տարբերություն չկա, թե աշխատանքի որ մասում հեղինակը չի նշում սկզբնաղբյուրները։ Չնայած այդ ամենին, խնդիր առկա է աշխատանքի տարբեր հատվածներում։ Առկա են թարգմանաբար նյութեր օգտագործելու և սկզբնաղբյուրները չնշելու վերաբերյալ հավաստի թվացող նյութեր»։

Այսօրվա ասուլիսում Հայրապետյանն ընդունեց, որ իր ատենախոսության մեջ եղել են խնդիրներ։ «Ցավոք, մեր երկրում չկա կարգ այն մասին, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը կամ այլ մարմին կարող է հետադարձ ուժով զրկել անձին գիտական աստիճանից։ Բայց այստեղ էականն այն է, որ ոչ միայն այդ գործընթացը հնարավոր չէ, այլև ես ինքս եմ եմ դրա մասին խոսել, ԲՈԿ-ի նախագահին ասել՝ քանի որ նախկինում եղել է անորոշ իրավիճակ, մարդիկ հազարավոր ատենախոսություն են պաշտպանել զրոյական գիտական արժեքով, չեն դրվել հստակ պահանջներ, պետք է կարգ մշակել, որի համաձայն նախկին ատենախոսները, համարելով եղած օրինաչափությունները սխալ, սեփական կամքով հրաժարվեն իրենց գիտական աստիճանից։ Սա ինձ համար միակ լուծումն է», – հայտարարեց Հայրապետյանը՝ ընդգծելով, որ ինքը պատրաստ է հրաժարվել գիտական աստիճանից։

 
Ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ իր դեմ «ատենախոսական դիվերսիա» է իրականացվում, մինչդեռ դրա հեղինակների ատենախոսությունների գիտական արդյունքը «ամբողջությամբ արտագրած է»։

«Իմ ատենախոսության գիտական արդյունքը 100 տոկոսով իմն է, ամբողջությամբ իմն է, նրանք ֆիքսվել են միայն տեսական հատվածում հղումների բացակայության վրա։ Ամեն ինչ համեմատության մեջ է պարզվում։ Ես երբևէ չեմ բացառել ու չեմ բացառում, որ իմ ատենախոսության մեջ եղել են խնդիրներ։ Դրանք են եղել պատճառը, որ պնդում եմ՝ կարգի առկայության դեպքում, սեփական կամքով պատրաստ եմ հրաժարվել գիտական աստիճանից, այն պարագայում, երբ իմ գիտական հոդվածները տպագրվում են մի շարք հեղիանակավոր շտեմարաններում, այն դեպքում, երբ ընդդիմախոսները մեկ նման հոդված չեն կարող ցույց տալ», – հայտարարեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ