23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մի քանի տիրոջ ծառաների վերջը աղբամանն է, էն, որը էս ու էն կողմ քաշելով, փողոց փակելով գրավեցիք իշխանությունը, այ էդ ձեր փչացրած աղբամանը».Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքական խառը կանաչի

Իմ պատասխանը որոշ տղեկների

Հայաստանում քաղաքականությունը դարձել է խառը կանաչի, ընդ որում՝ մի քանի օրվա վաղեմության, թոշնած եւ բազմիցս օգտագործված։ Որքան էլ որոշ դեմքեր իրենց փորձում են թարմ ու նոր ներկայացնել, դա նրանց չի փրկում, խոտը մնում է խոտ։ Երբ կանաչի վաճառողը ուշացնում է փոքրիկ ցնցուղով կանաչու կապը թարմացնել, կանաչեղենը թոշնում է, ինքն իրեն եւ իր բնական համն ու հոտը կորցնում։ Իսկ երբ կանաչու հույսը մի քանի ջրողներն են, էդ կանաչու վիճակը աղետալի է։

Քաղաքական դաշտում շատ կոտեմներ իրենց համեմ են երեւակայում, իսկ որոշ ռեհանների թվում է իրենք ոչ ավել, ոչ պակաս մաղադանոս են, դե իսկ սամիթը իրեն անդրծովային ինչ-որ բացառիկ խոտ է երեւակայում։ 

Սա է պատճառը, որ մեկ տարի առաջ եփված քաղաքական ապուրն այսքան անհամ է եւ անգույն։ Այսօր մեր երկրում քաղաքական գործընթացները, քաղաքական միտքը, նորօրյա, նախկին խմբագիր, այսօր՝ պատգամավոր, որոշ գործիչների հայտարարությունները եւ, առհասարակ՝ պահվածքը կարծես հոգեբուժարանի հատուկ սենյակում ցուցադրվող ներկայացում լինի, մարդիկ են եկել քաղաքական դաշտում նստոտել, որոնցից շատերը հիշողության կորուստ ունեն, ամնեզիայով են տառապում եւ հայտնի կենդանու նման գլուխները փորձում են թաքցնել մանդատի, կամ՝ այլ բաների ետեւում, մոռանալով, որ եթե իրենք միտումնավոր հիշողություն են կորցրել, մյուսները լավ հիշողություն ունեն եւ պարզ հիշում են, կոնկրետ գիտեն՝ ով ումով է սնվում, ով է ում կաթնատու մայրիկը, կամ՝ հայրիկը, ո՞վ ե՞րբ ինչ է արել, ինչո՞ւ է նստել-դուրս եկել, իր հարազատներից ո՞ւմ դեմ է ցուցմունք տվել, ինչպե՞ս եւ ումո՞վ է դարձել սեփականատեր այս կամ այն լրատվամիջոցի եւ այսօր, ո՞ւմ թեւի տակ ծվարած է ծլվլում եւ ումով ՝ սնվում։

Ախր, տղաներ եւ աղջիկներ, /հա, դեռ հայտնի կոնվենցիան չի վավերացվել, բայց դուք էս գլխից եք կողմնորոշված, տղա եք, թե աղջիկ/, եթե սովորական մագլցող մոլախոտ եք եղել միշտ, ինչու եք ձեզ համեմի տեղ փորձում ծախել։

Մանավանդ՝ էս շոգին շատ թառամած եք եւ վաղուց արդեն ձեզ ոչ մեկը, ոչ ջրողը, ոչ լսողը կամ կարդացողը ձեզ լուրջ չի ընդունում, որովհետեւ գիտեն բոլորը՝ մի քանի տիրոջ ծառաների վերջը աղբամանն է, էն, որը էս ու էն կողմ քաշելով, փողոց փակելով գրավեցիք իշխանությունը, այ էդ ձեր փչացրած աղբամանը․․․․․

Հ․Գ․ Ես ինձ համար հանգիստ կիրակի էի վայելում…»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ