21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 1, 2019

Մեր երթուղայինները իրենց վարորդների հետ միասին շատ հակահիգենիկ են /տեսանյութ/

«Մեր երիթուղայինների սանիտարական վիճակը ոչ մի կերպ հարիր չէ մեր քաղաքին: Երթուղայինների տեխնիկական վիճակն ահավոր է, կարող է լուրջ խնդիրներ ստեղծել բապահպանական աղտոտման հետ կապված: Մեր երթուղայինները իրենց վարորդների հետ միասին շատ հակահիգենիկ են»,-լրագրողների հետ հանդիպմանը այս մասին բարձրաձայնեց բնապահպան Սիլվա Ադամյանը:  Վերջինս հավելեց տուրիզմի զարգացման համար քաղաքային տրասպորտը լուրջ խոչընդոտ է: Ավելին՝ տեսանյութում:

Աղբավայրերը հրդեհավտանգ են և ամեն պահի կարող են բռնկվել. բնապահպան /տեսանյութ/

Բնապահպան Սիլվա Ադամյանն ահազանգում է, աղբավայրերն անմխիթար վիճակում են, հատկապես ամռան շոգին ամեն պահի հրդեհի բռնկման վտանգ կա: «Այդ հրդեհները կասեցնելը շատ դժվար է լինելու, որովհետև դա աղբավայր է և այնտեղ կան տարբեր նյութեր»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց բնապահպանը: Վերջինս նկատեց այս տարի բռնկումները քաղաքից դուրս դեռ այդքան շատ չեն: Ավելին՝ տեսանյութում:

Արմեն Սարգսյանը, Պուտինը, Լուկաշենկոն և Ռահմոնը՝ Եվրոպական խաղերի փակմանը /տեսանյութ/

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ի երեկոյան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, Մինսկի «Դինամո» մարզադաշտում ներկա է գտնվել Եվրոպական երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը. Տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Եվրոպական խաղերն անցկացվում են 4 տարին […]

Ինչպես է Սեյրան Օհանյանի կինը շնորհավորել ամուսնու տարեդարձը

Նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Քո հանգստությունը ուժեղ է բոլորի էմոցիաներից, քո լռությունը բարձր է բոլորի խոսքերից, իսկ սառնասրտությունդ կհաղթի ամեն պատերազմ… ԲԱՐԻ ՏԱՐԵԴԱՐՁ, ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ»: Գրել է նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:   

Եթե մենք դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում. Սասուն Միքայելյան

Եթե մենք դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխանական պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով Աբովյանում կայացած ընտրությունների թեմայի մասին: Միքայելյանի խոսքով՝ կան մարդիկ, ովքեր աշխատել են նախորդ համակարգում, սակայն այսօր լավ են աշխատում. «Մենք եկել ենք մարդ փոխե՞նք, թե՝ մարդկանց փոխենք: Բոլորս էլ գիտենք, թե ինչ […]

«Մաուգլու» մուլտիկի մեջի շակալի նման, որ ասում ա՝ «Ակելա պրամախնուլսյա». Սասուն Միքայելյանը՝ Կոտայքի մարզպետին

«Սկսենք Ռոմանոսից: Նա՝ որպես մարզի երիտասարդ, իր գործունեությունն է ծավալում: Ես այնտեղ շտաբ եմ ձևավորել, նրան նշանակել եմ շտաբի պետ, իրար հետ աշխատել ենք, հետո բերել ենք ինձ օգնական: Վերջերս մի հատ հետաքրքիր անեկդոտ եմ հիշել, որը հենց այսօրվա իրավիճակի մասին է՝ կապված Ռոմանոսի հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Իմ քայլի» պատգամավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի