03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2019

Այսօրվա մարզպետները լրիվ իմպոտենտ են

Շտապ մարզպետի ինստիտուտի ռեֆորմ է պետք: Այսօրվա մարզպետները լրիվ իմպոտենտ են: Ոչ լիազորություն ունեն, ոչ էլ՝ պատասխանատվություն: Մարզպետը պետք է լինի մինի-վարչապետ, ցանկալի է՝ ընտրովի՝ իր իսկ մարզի բնակիչների կողմից: Արեն Ապիկյան  

Քայլելը չփրկեց Փաշինյանի վարկանիշը

Այն, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների օրն ու նախընտրկան փուլում գերակտիվություն է դրսեւորում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ինչն առնվազն կասկածելի օրինականություն ունի, տեսնում են բոլորը: Եվ ահա, շրջանառվում են խոսակցություններ, մարզպետի նման գործունեության հետ կապված: «Իրավունքը» նշում է, որ մարզպետը վերեւներից ստացել է խիստ հրահանգ՝ ամեն ինչ անել սեփական թեկնածուի հաջողությունն ապահովելու համար: Ընդ որում, որ նա, որպես […]

Սարսափելի դեպք. 10-ամյա տղան սեռական բռնության է ենթարկվել Երեւանի թիվ մեկ հատուկ կրթահամալիրում

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում» 10 -ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ երեխան բռնության է ենթարկվել 2000 թ. ծնված տղայի կողմից` մի քանի անգամ` կրթահամալիրի ննջարանում: 19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու […]

Փաշինյանը պարտվեց. Մարդիկ հիմար չեն, ու քո վարկանիշն անխուսափելիորեն գահավիժում է. Լուսինե Հարոյան

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության նախկին անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Փաշինյանը պարտվեց Աբովյանի ընտություններում, այո, հենց Փաշինյանը, ոչ թե անդեմ ու անհայտ ՔՊ դրածոն: Բոլորի համար էլ պարզ էր, որ ձայն տալու են հենց Փաշինյանին, իզուր չէր քայլերթ կազմակերպել այնտեղ: Միգուցե սա լուրջ ազդակ կլինի նրա համար հիշելու, որ ստի ոտքերը կարճ են, […]

Հեղափոխականներն և կազմակերպված կրիմինալը փոխադարձ հետաքրքրություն են սկսել դրսևորել

  Իշխանությունը և կրիմինալը միշտ էլ որոշակի պայմանավորվածությունների դաշտում են գործում։ Դրանով կազմակերպված կրիմինալը և կազմակերպված պետությունը գալիս են կոմպրոմիսի։ Կրիմինալի ազդեցությունը զգալի է լինում հատկապես ընտրությունների ժամանակ։ Ամենահայտնի դեպքն ամերիկյան մաֆիայի օգնությունն էր Քենեդու նախագահ դառնալու գործում։ Տվյալ դեպքը, հետագայում, վատ ավարտվեց։ Իսկ մաֆիայի դերը լավ պատկերացնելու լավագույն օրինակը ամերիկյան սուպեր դոն Լաքի Լուչանոյի […]

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին է մեղադրել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ բանակցությունները տապալելու համար

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել «հայկական կողմի դիվերսիայի» հետևանքով ադրբեջանցի զինծառայողի մահվան առնչությամբ, գրում է Minval գործակալությունը: Հաղորդման մեջ ասվում է, որ երկու երկրների արտգործնախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպման նախօրեին հայկական կողմի իրականացրած «հերթական արյունահեղ գործողությունը» տապալում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները և «նպաստում տարածաշրջանում լարվածության աճին»: «Մենք ընդգծում ենք, որ այս […]

Կպարգևատրվեն հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի՝ մահվան վրեժն առնող զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի՝ մահվան վրեժն առնող զինծառայողներին: Վերջինները բարձր որակով են կատարել վերադասի հրամանը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վնասվածք է ստացել ժամկետային […]

Եղանակն՝ առաջիկայում. կարկուտ է սպասվում

Հանրապետության տարածքում` Հունիսի 10-14-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 10-14-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի […]

Գլխավոր դատախազը, Հատուկ Քննչականի ու Քննչական Կոմիտեի ղեկավարները ԱԺ-ում են /Ուղիղ/

ԱԺ-ում շարունակվում է 2018 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Հունիսի 10-ին համատեղ նիստ են գումարել պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները: Նիստին մասնակցում են ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ նախագահի, ԱԺ-ի, վարչապետի աշխատակազմերի ղեկավարները, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՔԿ ղեկավար Հայկ Մարտիրոսյանը, ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը, այլ գերատեսչությունների ղեկավարներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի