25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հեղափոխականներն և կազմակերպված կրիմինալը փոխադարձ հետաքրքրություն են սկսել դրսևորել

 

Իշխանությունը և կրիմինալը միշտ էլ որոշակի պայմանավորվածությունների դաշտում են գործում։ Դրանով կազմակերպված կրիմինալը և կազմակերպված պետությունը գալիս են կոմպրոմիսի։ Կրիմինալի ազդեցությունը զգալի է լինում հատկապես ընտրությունների ժամանակ։

Ամենահայտնի դեպքն ամերիկյան մաֆիայի օգնությունն էր Քենեդու նախագահ դառնալու գործում։ Տվյալ դեպքը, հետագայում, վատ ավարտվեց։

Իսկ մաֆիայի դերը լավ պատկերացնելու լավագույն օրինակը ամերիկյան սուպեր դոն Լաքի Լուչանոյի կենսագրությունն է։ Մի քանի տասնյակ տարվա դատապարտված Լուչանոյին խիստ ռեժիմի բանտից թագավորական ռեժիմի տեղափոխեցին Նյու-Յորքի խոշորագույն նավահանգստում վերահսկելի վիճակ և գերմանացի լրտեսների դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու համար, իսկ հետագայում, ամերիկյան զորքերի Սիցիլիա մտնելուն օժանդակելու համար առհասարակ բանտից ազատեցին։ Պատահական չէր, որ Լուչանոն գլուխ էր գովում, որ երկրորդ աշխարհամարտն ինքն է հաղթել։

Դեմոկրատ Ելցինը նույնպես կազմակերպված հանցաշխարհի օգնությանն էր դիմել, երբ ընտրությունների ժամանակ խնդիրների հանդիպեց։

Գանք Հայաստան։ 1995-ի ընտրությունների ժամանակ, Թոխմախի Մհերն իր հարցազրույցում պատմել է, թե ինչպիս իր կոշիկի ցեխում հայտնվեց ՀՀ նախագահ Տեր-Պետրոսյանն, ընտրություններում օժանդակություն խնդրելու համար։ Ըստ իր խոսքերի, այդ օրվանից ինքը հայտնվեց քաղաքականության մեջ։

Բնականաբար, այդ համագործակցությունն ընտրություններով չի սահմանափակվում, կրիմինալը քաղաքական հակառակորդներին ահաբեկելու փայլուն գործիք է։

Ինչի՞ համար եմ սա գրում։ Որքան հասկանում եմ, հեղափոխական կառավարությունը սկսել է իր նախորդների փարձին դիմել՝ հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու համար։ Հեղափոխականներն և կազմակերպված կրիմինալը փոխադարձ հետաքրքրություն են սկսել դրսևորել։ Դրա ակնհայտ սիմպտոմներն արդեն երևում են։

Ստեփան Դանիելյան

քաղաքագետ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ