22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 22, 2019

Եղբա՛յր, անուններ ասա, ովքե՞ր են Հայաստանի ու Արցախի միջև սեպ խրում /տեսանյութ/

«Արցախի հարցում պետք է շատ նուրբ և շատ զգույշ լինել, որովհետև չի կարելի օդում ինչ-որ բաներ ասել»,-լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: «Եթե վարչապետը Իրանում ասում է, որ երկրում կան բազմաթիվ լրտեսներ, եթե նա հայտարարում է, որ ԱԱԾ-ից կորել են ինչ-որ թղթեր, որից հետո ոչ մի հետևանք չի լինում, ինչ են նշանակում օդում […]

Այսօրվա կառավարությունը ընդհանրապես տեղյա՞կ է՝ մենք 30 տարի առաջ ինչ պայքար ենք ունեցել /տեսանյութ/

«Եկեք նայենք թե այս մեկ տարվա մեջ երկրի ղեկավարը ինչ է արել, բացի թվացյալ կոռուպցիոն շղթաները բացահայտելուց, բացի մարդկանց ձերբակալելուց և հաթաթա տալուց, բացի ազգային ազատագրական պայքարի հերոսներին վարկաբեկելուց, բացի հայաստանցի և արցախցի բաժանելուց»,-«Հենարան» մամուլի ակումբում լարգրողների հետ հանդիպմանն ասաց Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: »Այսօրվա կառավարությունը ընդհանրապես տեղյա՞կ է՝ մենք 30 […]

Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ քննություն է ընթանում. ԱԱԾ

Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ քննություն է ընթանում։ Այս մասին ասել է ԱԱԾ մամլո խոսնակ Սամսոն Գալստյանը՝ նշելով, որ լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն հետագայում։ Արդեն մի քանի օր է լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ներկայացրել է քաղաքացիներից մեկի դիմումը` կապված Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակի մասին: […]

Նիկոլ Փաշինյանը երկու կորուստ ունեցավ /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի չի հասկանում՝ ինչու  վարչապետը հրահանգեց փակել դատարանների դռները: «Սա ինձ համար անհասկանալի էր և դա կարծում եմ ինչ-որ պահի անհասկանալի դրաձավ նաև Նիկոլ Փաշինյանի համար: Սրանով Նիկոլ Փաշինյանը ունեցավ երկու կորուստ: Նախ նրան նման բան խորհուրդ տվողները ֆիքսեցին, որ այդ ակցիային հավաքվել էր ընդամենը 1100 մարդ, ինչը կարող է ազդել իմիջի վրա, երկրորդը՝ […]

Վարչապետը պետք է հասկանա, որ Ադրբեջանին է պետք կապիտուլացնել, ոչ թե սեփական ժողովրդին /տեսանյութ/

«Երկրի առաջին դեմքի թիվ մեկ պատասխանատուի հայտարարությունը նման անպատասխանատու ձևով անընդունելի է»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ կան պատերազմ հրահրող ուժեր: «Ովքեր են այդ մարդիկ: Եթե վարչապետը գիտի և չի հայտարարում դա արդեն լուրջ խնդիր է»,-ասաց Գևորգյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

«Սասնա Ծռերը» զորակցություն է հայտնում Պյոտր Սվիտալսկուն

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը տարածել է հայտարարություն, որով դատապարտում է  երեկ՝ 2019 թ. մայիսի 21-֊ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Եվրոպայի օրվան նվիրված համերգի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու դեմ կատարված ակցիան։ «Ակցիայի մասնակիցները ռուսական 5-րդ շարասյան ակտիվիստներ էին, որոնք չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին ու նրա մշակույթը։ Հայաստանը Եվրոպայի քաղաքակրթական […]

Թատերականացված պոռթկումների և հուզական գործողությունների ետևում կարող են լինել շատ սառը և նախապես համաձայնեցված ծրագրեր. Այլընտրանք

Հուզակա՞ն էր, թե՞ պլանավորած վերջին պոռթկումը «Այլընտրանքային նախագծեր խումբը» սկսում է «Հարցեր, որոնք գոյության իրավունք ունեն» խորագրով վերլուծական տեղեկանքների հրապարակումը՝ հայաստանյան և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Սա հրավեր է՝ իրադարձություններին նայելու ավելի սառը տեսանկյունից՝ շրջանցելով քաղաքական նախասիրությունները և մնալով վերլուծական մտքի ու Հայաստանի իրական շահերի տիրույթում։ Հարցը, թե ո՛վ է ձևավորում հայաստանյան օրակարգն այսօր, կրկին դարձավ […]

Իշխանության ներկայացուցիչերը շարունակում են ծաղրել. «Իմ քայլի» ավագանին առաջարկում է գույքագրել սրբերին

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը Լույս խմբակցության ներկայացրած Երեւանի փողոցների անվանակոչության նախագծին բավական ուշագրավ անդրադարձ  արել, առաջարկելով՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս գույքագրել սրբերին.  «Տիկին Վարդանյան, ինչպես գիտեք, 2015 թվականին Հայ Առաքելական եկեղեցին որոշում ընդունեց Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերին սրբադասել: Այնտեղ ունենք մեծեր, ովքեր զոհ են գնացել ցեղասպանությանը ու իրենց անուններով ունենք փողոցներ, […]

Երևանի ավագանու անդամների շարքերում կան մարդիկ, ովքեր ծաղրում են քրիստոնեությունը, տեսանյութեր կան. ավագանու անդամ

Երևանի ավագանու նիստը սովորականի պես լարված մթնոլորտում է ընթանում: Ավագանին քննարկում է Լույս խմբակցության առաջարկը Երևանի փողոցների անվանափոխության հարցը: Այս պահին ավագանին արդեն հասցրել է մերժել Մովսես Խորենացու և Մեսրոպ Մաշտոցի փողոցները Սուրբ Մովսես Խորենացի և Սուրբ Մեսրոպ Մաշտոց անվանափոխելու մասին նախագծերը: Դրանց ընդունումը տապալվել է Իմ քայլը խմբակցության որոշմամբ: Գրիգոր Լուսավորիչի անվան փողոցը Սուրբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի