22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանության ներկայացուցիչերը շարունակում են ծաղրել. «Իմ քայլի» ավագանին առաջարկում է գույքագրել սրբերին

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը Լույս խմբակցության ներկայացրած Երեւանի փողոցների անվանակոչության նախագծին բավական ուշագրավ անդրադարձ  արել, առաջարկելով՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս գույքագրել սրբերին. 

«Տիկին Վարդանյան, ինչպես գիտեք, 2015 թվականին Հայ Առաքելական եկեղեցին որոշում ընդունեց Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերին սրբադասել: Այնտեղ ունենք մեծեր, ովքեր զոհ են գնացել ցեղասպանությանը ու իրենց անուններով ունենք փողոցներ, դպրոցներ: Ուզում եմ հասկանամ՝ արդյոք ուսումնասիրել եք այդ փողոցներն ու մյուս կառույցները, որոնք մեր լիազորության շրջանակում են անվանափոխության տեսանկյունից եւ մի քիչ կարող է կոպիտ հնչել, բայց խտրական վերաբերմունք եմ տեսնում ես մեծերի հանդեպ, որ մնացածի անուններին սուրբ ավելացնելու առաջարկով հանդես չեք եկել: Կառաջարկեի այս երեք հարցը հանել եւ ուսումնասիրել բոլոր մնացած օբյեկտներն ու փողոցները եւ, այսպես ասած, գույքագրել սրբերին, հետո նոր բերել առաջարկը: Կարող եմ մի քանի անուններ ասել՝ Սիամանթո, Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան եւ այլն»: Ապա նաեւ հետաքրքրվեց, թե ինչ է տալու անվանափոխությունը:

Դավիթ Խաչատրյանին արձագանքեց «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը ասելով. «Բա ինչի՞ չէիք խոսում, երբ Եվրոպայի հրապարակն էինք անվանափոխում:  Այդ ժամանակ հոգեբանական եւ տնտեսական ոչինչ չկար հա՞»:

Հիշեցնենք, ավագանին քննարկում է Լույս խմբակցության առաջարկը Երևանի փողոցների անվանափոխության հարցը: Այս պահին ավագանին արդեն հասցրել է մերժել Մովսես Խորենացու և Մեսրոպ Մաշտոցի փողոցները Սուրբ Մովսես Խորենացի և Սուրբ Մեսրոպ Մաշտոց անվանափոխելու մասին նախագծերը: Դրանց ընդունումը տապալվել է Իմ քայլը խմբակցության որոշմամբ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ