13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ քննություն է ընթանում. ԱԱԾ

Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ քննություն է ընթանում։ Այս մասին ասել է ԱԱԾ մամլո խոսնակ Սամսոն Գալստյանը՝ նշելով, որ լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն հետագայում։

Արդեն մի քանի օր է լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ներկայացրել է քաղաքացիներից մեկի դիմումը` կապված Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակի մասին:

«Այս գիշեր, ժամը 03:00-ի սահմաններում ինձ է դիմել մեր քաղաքացիներից մեկը՝ հայտնելով Բագրատաշենի մաքսակետում տիրող արտակարգ միջադեպի մասին: Քաղաքացին հայտնել է, որ մաքսակետում 45-ից 50 քաղաքացիների բռնի ուժով արգելափակել են ինչ-որ սահմանափակ տարածքում: Ավելին, քաղաքացիներից մեկը փորձում է ինքնասպանություն գործել:Առավոտյան ժամը 09.20 րոպեին անձամբ դիմել եմ ՊԵԿ նախագահին՝ հայտնելով ահազանգի մասին: Վերջինս նշել է, որ զբաղվում են խնդրով:

Դատելով մամուլի արձագանքներից՝ խնդիրը կարծեք թե դեռ լուծված չէ: Կարծում եմ, որ պատկան մարմինները պետք է անհապաղ ներկայացնեն, թե ինչ է կատարվել Բագրատաշենի մաքսակետում և ինչու չի լուծվում հարցը»,-գրել է նա:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ