22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 20, 2019

ԱԺ պաշտոնյան հրապարակել է դատարանների հասցեները

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլի Մինասյանը, որը, ըստ տեղեկությունների, կոորդինացնում է փաշինյանական ֆեյքերի մի մեծ խմբաքանակի աշխատանքները, և որը վերջերս հայտնի է դարձել զինված ԱԺ մտնելով, ֆեյսբուքյան էջում հրապարակել է հանրապետության բոլոր դատարանների հասցեները՝ ըստ մարզերի: Հիշեցնենք, որ Լիլի Մինասյանը զենքով մտել էր Ազգային ժողով, բայց իշխանությունները փորձում են ամեն կերպ կոծկել միջադեպը: Հիշեցնցենք, […]

Իշխանական պատգամավորը հեռացրել է գրառումը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել մայիսի 20-ին, ժամը 08:30-ից արգելափակել Հայաստանի բոլոր դատարանները: Տեղեկություններ կան, որ Իմ քայլում խորհրդակցություն են արել ու որոշել, որ բոլորով մասնակցելու են ակցիային՝ ամեն մեկն իր տեղում, սակայն  Փաշինյանը, ինչպես հայտնեց ֆեյսբուքյան եթերում, իր աշխատասենյակից է հետևելու ամեն ինչին: Փաշինյանի կոչին արձագանքել էր նաև Իմ քայլը […]

Հանցագործության մասին հաղորդում: Կոչ խելագարության նոպաների ձեռքը կրակն ընկած իրավապահներին

6-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանցագործության մասին հաղորդումէ  ներկայացրել ֆեյսբուքում, մասնավորապես նշելով.  Ատելության քարոզի արդյունքը նման անմեղսունակներն են, եւ սա դեռ սկիզբն է: Կարծում եմ՝ իրավապահները ժամանակ կգտնեն արձանագրելու հանցագործության մասին հաղորդումը: Ուղիղ մեկ տարի է երկրի վարչապետը սեւ ու սպիտակ է անում՝ փռում է ասֆալտին, ծեփում պատերին, կտրում է թեւերը, բռնում վզներից, մատ […]

Տպավորություն է, որ նա շահագրգռված է Փաշինյանի անհաջողությամբ». Արփինե Հովհաննիսյանը՝ Արմեն Սարգսյանի ուղերձի մասին

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը ոչնչի մասին է՝ իր ոճի մեջ: Արտերկրում լինելը դարձնել սեփական երկրումդ կատարվածին նորմալ արձագանք չտալու հիմք ուղղակի ամոթ է։ Ովքեր չեն հասկանում ինչ է անում այս մարդը ասեմ՝ թվում է՝ կանգնում է ժողովրդի՝ իմա՝ Նիկոլ Փաշինյանի կողքին, իսկ իրականում՝ թույլ է տալիս վարչապետը ավելի ու […]

Գնալու եմ աշխատանքի: Եթե մուտքը արգելափակեն՝ փորձելու եմ մտնել շենք. դատավոր

Վարչապետի՝ մայիսի 20-ին բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչը  խուճապ է առաջացրել դատական համակարգում: Դատավորները չգիտեն, թե վաղը ինչ է սպասվում իրենց: Armdaily.am-ի հետ զրույցում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանն ասել է, որ անկախ ամեն ինչից գնալու է աշխատանքի: «Գնալու եմ աշխատանքի: Եթե մուտքը արգելափակեն՝ փորձելու եմ մտնել շենք: Կբացատրեմ, որ չի կարելի […]

Նիկոլ Փաշինյանի կոչը մարտահրավեր է՝ ուղղված պատերազմի և խաղաղության մեջ ապրող հայ ժողովրդին, երկրի կայունությանն ու անվտանգությանը. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի վերաբերյալ հայտարարություն է տարածել․ «Ընդամենը մեկ օր առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ՝ արձանագրելով, որ վերջին շրջանում ահագնացած ատելության խոսքը, փողոցային արդարադատության մերժելի դրսևորումները, հանրությանը բաժանարարնելով թշմանացնելն ու երկրում անհանդուրժողականության մթնոլորտի շիկացումը խաթարում են Հայաստանում ժողովրդավարական և պետական ինստիտուտների կայացմանը և լրջագույն սպառնալիք են […]

Կոչ եմ անում պահպանել Սահմանադրությունը․ Նախագահը հայտարարություն է տարածել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  հայտարարություն է տարածել՝ վարչապետի կոչի վերաբերյալ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական […]

ՀՀ-ն վիժեցնում է իրավական պետություն կառուցելու ներուժը․ Լուսավոր Հայաստան

Լուսավոր Հայաստան կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հորդորում են ՀՀ վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը։ «Այս պարագայում խաթարվում է ՀՀ֊ում արդարադատության իրականացումը հազարավոր մարդկանց համար, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները։ Հայաստանի Հանրապետությունն այդկերպ խախտում է իր իսկ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքները՝ վիժեցնելով հեղափոխությունից հետո կուտակված իրավական պետություն կառուցելու ամբողջ ներուժը։ Գործադիր իշխանությունն՝ […]

ԲԴԽ-ն անընդունելի է համարում դատարանների բնականոն գործունեության խաթարումը

 Բարձրագույն դատական խորհուրդը սույն թվականի մայիսի 19-ին ժամը 21.30-ին հրավիրել է արտահերթ նիստ, որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է խորհրդի մամուլի ծառայությունը: Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին ժամը 12.00-ին նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին: Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի