22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 13, 2019

Գնացել եք Բրյուսել, որ ինչ անեք

Այսօր պարզվեց, որ Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը չի մասնակցելու Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ: Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են այսօր և դրանց գագաթնակետն ու ամենակարևոր միջոցառումը հենց այդ համաժողովն է, որից, փաստորեն, Հայաստանի վարչապետը բացակայելու է: Առնվազն […]

«Սևազգեստ կանայք» ՀԿ-ի հիմնադիր ղեկավարը՝ միասեռականության ակտիվիստ, մարմնավաճառության իրավունքների պաշտպան

Ողջ աշխարհում կան պատերազմների հետևանքով իրենց տղաներին և ամուսիններին կորցրած «Սևազգեստ կանայք» ՀԿ-ներ: Սակայն Հայաստանում, «Սևազգեստ կանայք» ՀԿ-ի հիմնադիր ղեկավարը միասեռականության ակտիվիստ, մարմնավաճառության իրավունքների պաշտպան Աննա Նիկողոսյանն է: ՀԿ գրասենյակը միասեռականների հավաքատեղի է, որտեղ իրականացնում են նաև «սեռական դաստիարակություն» և խաղում են անհասկանալի «խաղեր»…:  «Սևազգեստ կանանց» այս ՀԿ-ի հովանավորը, ինչպես կռահեցիք՝ Սորոսի հիմնադրամն է, իսկ […]

Լավ, մի տարի էլ խորոված ու փախլավա կերավ, հետո: Նիկոլ Փաշինյանը քաղաքական օրակարգ չունի. Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

Ու՞մ պետք է բարձր գնահատենք, եթե ոչ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արցախի մյուս հերոսներին … Ու՞մ։Նիկոլ Փաշինյանի՞ն, հարցնում է ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Արցախի հերոսները, ասում է Շարմազանովը, մեր սերնդին, այդ թվում`Նիկոլ Փաշինյանի ապրելու, անկախ լինելու հնարավորություն են տվել: 

ԱԺ նախագահը լսումներ է հրավիրում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով

  Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին` ժամը 10:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրվում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով: Լսումների հայեցակարգային ամփոփագիրը եւ հաստատված ընթացակարգը կարելի է գտնել հետեւյալ հղումով: Հաջորդիվ լսումների օրվանից առնվազն երեք օր առաջ կայքում կտեղադրվի նաեւ լսումների վերջնական օրակարգը:  

Կուզեի լսել, որ Քոչարյանը հստակ կհայտարարի՝ ինքը չի վերահսկել իրավիճակը, իրեն չեն զեկուցել մահաբեր ուժի գործադրման մասին. Վահե Գրիգորյան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը չեմ կարծում, որ հիմնավոր էր, Մարտի 1-ի  գործով նախնական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը։ «Հուսով եմ՝ դատարանը կմերժի միջնորդությունը», – ասաց նա։ Վահե Գրիգորյանի խոսքով՝ Քոչարյանի փաստաբանները բոլորն էլ պրոֆեսիոնալ ու բարձրակարգ իրավաբաններ են ու, բնականաբար, ներկայացնում են իրենց […]

Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել 2-րդ նախագահի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր՝ կեսօրից անց, միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարճելու մասին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպան Հայկ Ալումյանը: «Այսօր ժամը 14:00-ին այդպիսի միջնորդություն ենք ներկայացրել դատարան», – նշեց Ալումյանը: Փաստաբանը վստահ է՝ քրեական գործի […]

Ես կարող եմ տապալվել, սակայն ժողովրդի մոտ ամեն ինչ կստացվի. Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել , որտեղ նշել է. «Ես կարող եմ տապալվել, սակայն ժողովրդի մոտ ամեն ինչ կստացվի: Այս մասին ՌԲԿ-ի հետ բացառիկ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ  

Մանվել Գրիգորյանը հյուծվել է. թարմ կադրեր /տեսանյութ/

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին որոշվեց արգելել տեսա– եւ լուսանկարահանումը։ «Հաշվի առնելով, որ դատական նիստի սկզբում ամբաստանյալի պաշտպանները համաձայնություն չտվեցին, որ տեսանկարահանվի կամ լուսանկարահանվի, ուստի  նիստի ժամանակ մերժել լրատվամիջոցներին նիստը տեսանկարահանումը կամ լուսանկարահանումը»,– […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի