22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել 2-րդ նախագահի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր՝ կեսօրից անց, միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարճելու մասին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպան Հայկ Ալումյանը:

«Այսօր ժամը 14:00-ին այդպիսի միջնորդություն ենք ներկայացրել դատարան», – նշեց Ալումյանը:

Փաստաբանը վստահ է՝ քրեական գործի նյութերում կան այնպիսի հիմքեր, որոնք իրենց դրդել են դիմել այդ քայլին։

«Կան այնպիսի հիմքեր, որոնցից, առանց ապացույցները հետազոտելու, արդեն իսկ ակնհայտ է, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի», – հայտարարեց Ալումյանը:

Հիշեցնենք, որ  դատական նիստը ընդմիջվել էր, քանի որ նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար: Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել էր դատավորին ինքնաբացարկ հայտնել, քանի որ կան մի քանի պատճառներ դատավորի նկատմամբ անվստահություն ունենալու համար: 

Դատախազական 4 հոգանոց խումբը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախագահությամբ, առարկել էր ներկայացված միջնորդությանը:

Դատավորը որոշումը կհրապարակի մայիսի 14-ի դատական նիստում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ