ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը, Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Որոշումը կհրապարակվի մայիսի 14-ին ժամը 12:00-ին: Նկատենք, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ […]
Համացանցում կադրեր են տարածվել Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանի, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ, որտեղ նախագահները պարում են Արցախը չենք հանձնի թշնամուն երգի տակ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կալանավո՞ր է, թե՞ Դատարանի «մտերիմը»։ Հենց հիմա ներկա եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք նստավայրում Նախագահ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի դատական քննությանը։ Դատական նիստը մեկնարկեց մի ուշագրավ իրադարձությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատական նիստերի դահլիճ ներս մտավ Դատարանի համար նախատեսված դռով, մինչդեռ պաշտպաններն ու մեղադրանքը պաշտպանող մնացյալ […]
Երևանի լսողության խնդիր ունեցող երեխաների (ԼԽՈՒԵ) հատուկ կրթահամալիրի սաներն ու շրջանավարտները ելույթ ունեցան Տավուշի մարզպետարանի դահլիճում: «Ես է՛լ եմ զինվոր» խորագրով մշակութային միջոցառմանը, որին մասնակցում էին նաև՝ Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը և «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի սաները, ներկայացվեցին մնջախաղային բեմադրություններ, երգ, պար, հումոր: Նախաձեռնության և գաղափարի հեղինակը Թովմաս ուրարակիր Առաքելյանն է: Նա պատմում է, […]
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին որոշվեց արգելել տեսա– եւ լուսանկարահանումը։ «Հաշվի առնելով, որ դատական նիստի սկզբում ամբաստանյալի պաշտպանները համաձայնություն չտվեցին, որ տեսանկարահանվի կամ լուսանկարահանվի, ուստի նիստի ժամանակ մերժել լրատվամիջոցներին նիստը տեսանկարահանումը կամ լուսանկարահանումը»,– […]
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, րոպեներ առաջ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Մինչ դատական նիստը ընթանում էր, Վարդգես Գասպարին բախվեց Քոչարյանի աջակիցների հետ: Մանրամասները`տեսանյութում:
Hraparak.am-ը գրում է , որ մայիսի 12-ին Հայաստանից պաշտոնական մեծ պատվիրակություն է գործուղվել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (Լյուքսեմբուրգ), մայիսի 13-ին՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել), իսկ մի պատվիրակություն էլ մայիսի 14-16-ը կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)։ Կառավարության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ահռելի պատվիրակություն է մեկնել Լյուքսեմբուրգ։ Կազմում են Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Զոհրաբ Մնացականյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն […]