Ուղևորավարձն այլևս վարորդի ձեռքի մեջ չի դրվելու
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ամփոփում է վերջին մեկ տարվա գործունեությունը և ներկայացնում առաջիկա անելիքները։ Նախարարությունում պլանավորում են տրանսպորտի միասնական համակարգ ներդնել։ Նախարարը նշում է, որ մայիսին ամբողջական պատրաստ կլինի ուղևորահոսքերը, որից հետո կսկսեն մոդելավորումը։ «Օպերատորների բաշխումը կախված է ուղղությունների եկամտաբերության աստիճանից։ Այդ հաշվարկը կատարվում է, այսինքն` ուղևորափոխադրման ինքնարժեքի գնահատում է կատարվում»։ […]