22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2019

Ապրիլի 3-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի  3-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ապրիլյան պատերազմի մասնակիցներ Ժորա Աֆրիկյանը,  Հրանտ Սարկիսովը և Գևորգ Խաչատրյանը: ԹԵՄԱ՝  ապրիլյան պատերազմից երեք տարի անց. ապրիլյան պատերազմի տված  դասերը մասնակիցների գնահատմամբ. Արցախի անվտանգությունը:

Մանվելից հետո՝ Սասունը

Ապրիլի 7-ին տեղի է կունենա ԵԿՄ համագումարը, որի ժամանակ կընտրվի միության նոր նախագահը: Այսօր տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության վարչության փակ նիստը, որի ընթացքում էլ քննարկվել է ԵԿՄ նախագահի թեկնածության հարցը:  ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:  

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ծաղկեպսակներ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին

Հարգանքի տուրք Հայրենիքի զինվորների` ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անմահ հիշատակին` Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակներ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Հավերժ փառք և խոնարհում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը: 

Չի կարելի թիրախավորել մեր բանակը և մեր անվտանգությունը՝ դիվիդենտներ հավաքելու համար /տեսանյութ/

Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փաստեց՝ պատերազմի վտանգը միշտ կա և այդ վտանգը չի նահանջել երբեք էլ:  «Թուրք-հայ պատերազմը միշտ կա»,-ասաց Գևորգյանը:: «Պատերազմի վերսկսման խնդիրը կախված  է մեր ներքին քաղաքականությունից: Ինչքան մենք մեր քայլերի մեջ կլինենք ավելի միասնական այնքան հակառակորդը կկարողանա ըստ դրա գնահատել մեզ հետ գործ ունենալ […]

Հայաստանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը. Ալիեւ

Վիեննայի բանակցությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև, ձևաչափը չի փոխվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ալիևը նշել է, որ հայկական կողմը ցանկացել է փոխել բանակցությունների ֆորմատը, սակայն Բաքուն թույլ չի տվել անել դա: Հարկ է նշել, որ Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ոչ […]

Նիկոլ, եղբայր ջան, սա, մեղմ ասած, խայտառակություն է

Սաբոտաժն աստիճանաբար դառնում է Նիկոլի իշխանության թիվ մեկ թշնամին: Անգամ եթե աշխատավարձի, լրավճարի և պարգևատրման հանրագումարը ՊԵԿ համակարգում 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամսվա կտրվածքով կազմել է 9 միլիոն ՀՀ դրամ, այսպիսի իրականության պայմանններում դժվար կլինի ընդամենը 30000 ՀՀ դրամ ստացող թոշակառուին բացատրել, որ իր ապրած երկրում կան պաշտոնյաներ, ովքեր մեկ կամ երկու ամսվա ընթացքում ստանում են իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված