Հայաստանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը. Ալիեւ
Վիեննայի բանակցությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև, ձևաչափը չի փոխվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևը նշել է, որ հայկական կողմը ցանկացել է փոխել բանակցությունների ֆորմատը, սակայն Բաքուն թույլ չի տվել անել դա:
Հարկ է նշել, որ Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ոչ մեկ անգամ է հայտարարել է, որ հայկական կողմի առաջարկը, որը վերաբերում է բանակցություններին Արցախի վերադարձին, չի նշանակում ձևաչափի փոփոխության փորձ:
Ադրբեջանի նախագահը շարունակել է բարբաջանքն այն մասին, թե Հայաստան գրավել է ադրբեջանական հողերը, դրա համար բանակցությունները պետք է ընթանան հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Ալիևը նշել է, որ բանակցությունների նպատակն «ադրբեջանական հողերի վերադարձն է», որ Հայաստանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը: