22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2019

Պատրաստվում են թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Քիչ առաջ տեղեկացա, որ պատրաստվում են թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների(բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը: Ցավալի է, բայց փաստ` հերթական որոշումը առանց լայն լսումների և հետևանքների հաշվարկի: Հերթական սպառողական հարկը, որը ոչ միայն ունենալու է սոցիալական վատ ազդեցություն, այլ […]

Պատերազմը Արտակ Զեյնալյանի ամենօրյա իրականությունն է եղել

Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քաղաքացիական եւ քրեական դատարանների հիմնադրման 20-ամյակի առթիվ հրավիրված կլոր-սեղան քննարկման ժամանակ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր բացման խոսքում նշեց, որ Հայաստանի զարգացման մարտահրավերներից մեկը դատական համակարգի կայացումն է։ «Ես ցանկանում եմ խոսել այն պատասխանատվության մասին, որ ստանձնում է դատավորը պատմուճանը հագնելիս, ՀՀ-ի անունից որոշումներ կայացնելիս։ Իմ կյանքի փուլերից մեկում պատերազմն իմ ամենօրյա […]

Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Սումգայիթում կազմակերպված հայերի կոտորածների 31-րդ տարելիցի առթիվ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել՝ 1988թ. փետրվարին Ադրբեջանի կողմից Սումգայիթում կազմակերպված հայերի կոտորածների 31-րդ տարելիցի առթիվ: «1. 1988թ. փետրվարին Հայաստանին վերամիավորվելու պահանջով Արցախում տեղի ունեցած խաղաղ հանրահավաքներից հետո փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվեց և իրականացվեց հայ ազգաբնակչության զանգվածային կոտորած, որն ուղեկցվում էր առանձնակի դաժանությամբ՝ խոշտանգումներ, խեղումներ, […]

Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետը

Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը: Այս մասին ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես համայնքի ղեկավար պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով 2019 […]

Քաղաքացիական անհնազանդություն կանենք՝ օրենքի սահմաններում. «Սասնա ծռերը» ակտիվանում են

«Եթե նույնիսկ լինի քաղաքացիական անհնազանդություն, դա իրագործվելու է միայն օրենքի սահմաններում: Հակաօրինական որևէ քայլ չենք պատրաստվում անել»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին ազատություն շնորհելու նպատակով ստեղծված «Ազատություն ապստամբներին» նախաձեռնության անդամ Անի Պետրոսյանը։ Սերգեյ Կյուրեղյանն ասաց, որ եթե նախաձեռնությունը հարկ համարի, ապա կկազմակերպի ակցիաներ, ինչպես օրինակ՝ փողոց […]

Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է դեսպանների հետ

ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ իր նորաստեղծ ՀԿ-ի գործունեության վերաբերյալ մի շարք հանդիպումներ են ունեցել: «Ցանկանում եմ տեղեկացնել, որ այս օրերի ընթացքում «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության գործունեության վերաբերյալ մի շարք հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բազմաթիվ դեսպանների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։ Քննարկել ենք կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, այս […]

Որոշել եմ ստեղծել նոր քաղաքական ուժ, որը ակտիվ մասնակցություն կունենա 2020 թվականի ընտրություններին

Սիրելի՛ արցախցիներ, Մեր հանրապետության ներքաղաքական կյանքը մտել է նոր դինամիկ զարգացման փուլ: Բնական է, որ այդ ամենն առնչվում է բոլորիս եւ ամեն մեկիս հետ: Յուրաքանչյուր հայրենասեր եւ գիտակից անձնավորություն պետք է մասնակցի մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ դրանով իսկ իր լուման բերելով մեր պետության զարգացման, զորացման եւ պաշտպանության գործին: Ավելի քան երկու տասնամյակ աշխատելով պետական տարբեր […]

Այդ ո՞ր իշխանությունը կհանդուրժի, որ իր մայրաքաղաքն այրեն կամ խանութները թալանեն /տեսանյութ/

«Մարտի մեկը համարում եմ շատ կարևոր իրադարձություն Հայաստանի կյանքում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը և ընդգծեց, որ այժմ արդեն օրվա շեշտադրումը պետք է մի փոքր փոխվի: «Մարտի մեկը Հայաստանում հայտարարեցինք ժողովրդավարության հաղթանակի օր, և այդ օրը պետք է համաժողովրդական հանդես լինի՝ առաջին մասը կատարվի հիշատակի արարողություն, այդ օրվա զոհերի հիշատակը հարգելու համար ծես լինի, իսկ 2-րդ մասը թող լինի տոնախմբություն, որ ժողովրդավարությունը, ի վերջո, հաղթեց Հայաստանում: Ես կուզեի այդպես լիներ»,- ասաց Ազատ Արշակյանը: «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ կարծում է, որ Մարտի մեկի իրադարձություններին պետք է մի քանի կողմից նայել:  Նրա կարծիքով, ժողովուրդը բողոքում էր՝ փորձելով վերականգնել  իր ընտրելու իրավունքը, բայց այն  ժամանակվա   իշխանություններն էլ չէին կարող թողնել, որ մարդիկ քաղաքը այրեն. «Հիմա շատ տեսանյութեր ու կադրեր կան, թող իրավապահ  մարմինները հայտնաբերեն՝ ովքեր են եղել մեքենաներ այրողները, անկարգություններ արողները, որովհետև մեքենա այրելով ժողովրդավարության չես հասնի: Եկեք հասկանանք,  թե  որն է ժողովրդավարությունը և որոնք են ժողովրդավարության քողի տակ անկարգությունները և պետության հիմքերըքանդելու խնդիրները: Ժողովուրդն իրավուքն չունի անկարգություններ անել: Այդ ո՞ր իշխանությունը կհանդուրժի, որ իր մայրաքաղաքն այրեն կամ խանութները թալանեն: Այս հարցում մեկ տեսանկյուն չկա , պետք է ամեն տեսակետն էլ հարգել»,-ասաց նա: Ավելին՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված