Ցտեսություն կոռուպցիա, բարեւ կոռուպցիա. Փաստ
Հեղափոխությունից հետո առաջին ամիսներին իշխանությունները հայտարարում էին, որ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա: Հայտարարում էին ամենաբարձր մակարդակով: Որպես հիմնավորում նշում էին, որ իրենք կոռումպացված չեն, հետեւաբար կոռուպցիան զրկվել է կազմակերպչական այն ձեւից, որ ուներ նախկինում: Որոշ ժամանակ անց, երբ միջին եւ ցածր օղակների մակարդակով տեղի էին ունենում կոռուպցիոն սկանդալներ, իշխանությունները զարմանում ու զայրանում էին, թե ինչպես են ոմանք […]