03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2019

Վրաերթի է ենթարկվել վարչապետի օգնականը

Վթարի են ենթարկվել ՈՒՀԱ-ի անդամներ Վարդան Զադոյանն ու Արտակ Գասպարյանը, որը վարչապետի օգնականն է և քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերը։ Զադոյանին ու Գասպարյանին փողոցում վրաերթի է ենթարկել մի մեքենա, որը հետո հայտնի «կավեէնշիկներին» տեղափոխել է հիվանդանոց։ «Մենք ոտքով ման էինք գալիս, մեզ գցեցին տակը»,- ասել է Վարդան Զադոյանը։ Դեպքը տեղի է ունեցել Մերգելյան ինստիտուտի ցայտաղբյուրի մոտ, մեքենան հետընթացի ժամանակ […]

ԵՄ-ի կողմից հաջորդ 7-ամյա աջակցության ծավալը կախված է ՀՀ իշխանությունների` բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքից. ԵՄ դեսպան

ԵՄ-ի կողմից հաջորդ 7-ամյա աջակցության ծավալը կախված է ՀՀ իշխանությունների` բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքից: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ ֆինանսական փաթեթներին: Դեսպանի խոսքով՝ վերջին օրերի ամենակարևոր զարգացումներից մեկը ՀՀ կառավարության նիստում տարեկան գործողությունների ծրագրի քննարկումն էր: «Ես հասկանում եմ, որ հայկական կողմը դրական է […]

Շտապի՛ր, մի՛ ծուլացիր, հանձնի՛ր ինքդ քեզ Քրիստոսին. Հայ Առաքելական եկեղեցին նշում է սուրբ ղեւոնդյաց տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ փետրվարի 26-ին նշում է Սուրբ Ղևոնդյաց քահանաների հիշատակության օրը: Քահանաների դերն, անխոս, կարևոր է եղել ինչպես դարեր առաջ, այնպես էլ մեր օրերում: Տոնը, որ այսօր նշվեց, կապվում է  Ավարայրի ճակատամարտում սրբացած քահանաների հետ, ովքեր  ժողովրդի կողքին էին այդ օրերին և պայքարում էին հայրենիքի ու քրիստոնյա ժողովրդի պահպանման համար:  Ղևոնդյանց սուրբ քահանաները Սուրբ […]

Հայաստանի զինուժը մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին. Դավիթ Տոնոյան

 Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Մարտի 1-ի իրադարձություններում բանակի մասնակցության խնդրին։ Հայաստանի զինված ուժերը մասնակցել են 2008թ-ի մարտի 1-ի իրադարձություններին։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերը ներկա են եղել, կատարել են իրենց պարտականությունները»,- ասել է նախարարը` […]

Բայց արդարները պիտի ապրեն հավիտյան

Բայց արդարները պիտի ապրեն հավիտյան. նրանց վարձը Տիրոջից է, և նրանց խնամքը՝ Բարձրյալից: Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայության վայելչությունն ու գեղեցիկ թագը, քանի որ Տերն իր աջով նրանց հովանի և իր բազկով նրանց պաշտպան է լինելու (Իմաստ. 5)։

Սիրիա զորախումբ ուղարկելը իր մեջ լրջագույն խնդիրներ ունի. քաղաքագետ /տեսանյութ/

Քաղաքագետ Արա Պապյանը սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն իհարկե տեսնում է: «Հարցն այն է, թե այդ փոփոխությունն ինչ խորության պետք է լինի: Շատ հարցերով լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համաձայն՝ ես գտնում եմ, որ պետք է վերադառնանք կիսանախագահական  համակարգի, որ ժողովուրդը կարողանա ընտրություն կատարել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինիս խոսքով՝  օրենսդիր իշխանությունից ածանցվում է  գործադիր իշխանությունը և նոր […]

Մինչև մարտի վերջ կունենանք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը. Պյոտր Սվիտալսկի

«Մինչև մարտի վերջ կունենանք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի շուրջ երկկողմ աշխատանքի ներկայիս փուլին:  «Որոշակի ժամանակ պահանջվեց, բայց ես պետք է հավաստիացնեմ, որ մենք՝ որպես ԵՄ, խոստացել […]

Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ճանաչել Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայրությունը /տեսանյութ/

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝  մարտի մեկի գործը քաղաքական և իրավական ոչ մի հիմք չունի: «Մարտի մեկը Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի բարդույթն է: Ըստ էության եթե Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի մեկին տանից դուրս չեկավ կամ խուսափեց պատասխանատվությունից,  ապա Նիկոլ Փաշինյանը հրահրեց  և տարիուկես հետո անհետացավ: Եթե նա մեղավոր չէր, ապա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի