05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ճանաչել Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայրությունը /տեսանյութ/

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝  մարտի մեկի գործը քաղաքական և իրավական ոչ մի հիմք չունի:

«Մարտի մեկը Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի բարդույթն է: Ըստ էության եթե Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի մեկին տանից դուրս չեկավ կամ խուսափեց պատասխանատվությունից,  ապա Նիկոլ Փաշինյանը հրահրեց  և տարիուկես հետո անհետացավ: Եթե նա մեղավոր չէր, ապա ինչո՞ւ փախավ»,-հարցնում է Հարությունյանը:

«Եթե մենք ասում ենք մարտի մեկի իրավական գործընթաց, ապա ինչու այսօր Շերիֆին չեն հարցաքննում: Այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից անբարոյականություն  է այն, որ մարտի մեկի համար երթ են անում: Եթե Նիկոլ Փաշինյանը կարողացավ խոստովանել, թե ովքեր են իր Եվրոմամաները, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը  հրաժարվեց ճանաչել Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայրությունը»,-ասաց Հարությունյանը և ընդգծեց՝  դա Նիկոլ Փաշինյանին չի ազատում պատասխանատվությունից, քանի որ ըստ՝ Հարությունյանի Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը կապված են միմյանց մարտի մեկով:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ