Վահան Արծրունին ընտրվեց բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին: Նրան կողմ քվեարկեց խորհրդի անդամներից 21-ը: Մյուս թեկնածու Էդուարդ Համբարձումյանի թեկնածությանը կողմ քվեարկեց խորհրդի 7 անդամ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, խորհրդի նիստն անցնում է բավականին լարված մթնոլորտում: