06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2019

Մանե Թանդիլյանի փոխարեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կղեկավարի Զարուհի Բաթոյանը

Զարուհի Բաթոյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։    Հիշեցնենք, որ նախկինում նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Մանե Թանդիլյանն, ով այժմը 7-րդ գումարման խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր է։

Ձեր հոգսերը Աստծուն թողեք

Երիտասարդներ, հնազա՛նդ եղեք ծերերին: Բոլորդ էլ խոնարհությա՛մբ ծառայեցեք միմյանց, որովհետև, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Աստված հակառակ է ամբարտավաններին, մինչ խոնարհներին շնորհ է տալիս»: Հետևաբար, խոնարհվեցե՛ք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի երբ հարմար ժամանակը գա, նա ձեզ բարձրացնի: Ձեր հոգսերը Աստծո՛ւն թողեք, որովհետև նա հոգում է ձեր մասին: Պետրոս առաքյալի առաջին նամակը 5:5-7

ԱՄՆ-ն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և հարեւանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին.Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու եւ 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական եւ հարեւանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: […]

Պետական կառավարման համակարգը աշխատատեղ չէ․ Փաշինյանը՝ նախարարությունների թվի կրճատման մասին

Ինչքան շատ նախարարություններ կան երկրում, նշանակում է կառավարությունը այդքան շատ բան է ուզում վերահսկել եւ ինչքան շատ բան է ուզում վերահսկել, նշանակում է այդքան ավելի մեծանում են կոռուպցիոն ռիսկերը․  այսօր՝ հունվարի 18-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքի սպասվող փոփոխություններին։ Վարչապետը շեշտեց՝ օպտիմալացման նպատակներից մեկը նախարարությունների ուռճացված գործառույթները հստակեցնելն է […]

Կամայական ազատումներ ու նշանակումներ՝ ՊԵԿ-ում. Քավոր ու մանկության ընկեր. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Օրերս Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, թե կառուցվածքային փոփոխությունների արդյունքում թվով 128 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից։ Նրա խոսքով՝ նման փոփոխությունը նաեւ աշխատակազմի եւ կատարվող աշխատանքների օպտիմալացման նպատակ է ունեցել: Այնինչ, 168.am-ի տեղեկություններով, ՊԵԿ ղեկավարն այդ թիվը հրապարակելիս չի ասում, թե որքան նոր հաստիքներ են բացվել, կամ այլ վարչություններ […]

Կառավարությունում խառն են, մի «կենդանի պաշտոնյա» չկա, իսկ վարչապետի խոսնակի թեկնածու կա. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 22-25-ը կմեկնարկի դավոսյան հայտնի տնտեսական ֆորումը, որին մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախորդ ֆորումին  մասնակցում էր ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ` Կարեն Կարապետյանը, ով այնտեղ մեծ թվով հանդիպումներ ունեցավ: Փաշինյանի թիմը եւս լրջորեն պատրաստվում է, սակայն երեկ կառավարությունում չգտանք մի «կենդանի պաշտոնյա», որից հնարավոր լիներ ճշտել մանրամասները, հատկապես, […]

Ձախողման վտանգներ կան. ՄԻԵԴ-ի «դեղին քարտը» վերջինը չէ. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Սույն թվականի հունվարի 17–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 39– րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով եւ ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Սա փաստացի նշանակում է, որ Մայրապետյանը կարողանալու է շարունակել բուժումն […]

Մի հարցը հորով-մորով չարած` այժմ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորների աշխատասենյակների հարցը հորով-մորով չարած` այժմ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում` լուծել պատգամավորներին տրամադրվող պետհամարանիշների հարցը: Դեռ երեկ պատգամավորները սովորական համարանիշներ ունեցող մեքենաներով էին երթեւեկում եւ դրանք կայանում ԱԺ շենքի դիմաց: Եթե համարանիշ տրամադրվում է բոլոր պատգամավորներին, ապա փոխադրամիջոց միայն Ազգային ժողովի նախագահին, տեղակալներին, խմբակցության ղեկավարներին եւ հանձնաժողովների նախագահներին: […]

Գազի թանկացումը կատարվել է Կարեն Կարապետյանի գծած սխեմայով. մանրամասներ. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանին վաճառվող ռուսական գազի սակագնի թանկացումը կատարվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գծած սխեմայի շրջանակում: Գաղտնիք չէ, որ Կարապետյանը կապեր ունի «Ռուսգազարդում», եւ գազի թանկացումը իրականացվել է Կարապետյանի նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար: Ըստ էներգետիկ փորձագետների՝ եթե գազի գինը չբաձրանար, իրական հնարավորություն կար այն իջեցնելու 15 դոլարով, չնայած այլ հաշվարկներով՝ դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի