26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2019

Կառավարությունը ձևավորված է. հաջորդ փուլը կառավարության ծրագրի ներկայացումն է

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետը նշանակման նշանակվելուց հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին է առաջարկում փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Այսօր լրացավ հնգօրյա ժամկետը, և կառավարությունը ձևավորված է։ Նշենք, որ Հայաստանի օրենսդրության համաձայն, եթե կառավարության 2/3-րդը նշանակվում է, ապա կառավարությունը համարվում է ձևավորված։ Այսպես, այսօր Հայաստանի վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրերով՝ Արտակ Զեյնալյանը նշանակվել է արդարադատության նախարար Արսեն […]

Սուրեն Պապիկյանը վերանշանակվեց

Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար։  Նախագահ Արմեն Սարգսյանը նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։ 

Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Կրթության և գիտության նախարար

Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Կրթության և գիտության նախարար։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։

Արտակ Զեյնալյանը մնում է իր պաշտոնին

Հայաստանի Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վերանշանակվեց իր պաշտոնին, տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արտակ Զեյնալյանին նշանակել արդարադատության նախարար», -նշված է նախագահի հրամանագրում։

Արսեն Թորոսյանը վերանշանակվեց

Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշանակվել է առողջապահության նախարար, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի Արսեն Թորոսյանին նշանակել առողջապահության նախարար», -նշված է նախագահի հրամանագրում։

Ատոմ Ջանջուղազյանը՝ ՀՀ Ֆինանսների նախարար

Հայաստանի նախագահի հրամանագրով Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ Ֆինանսների նախարար, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի Ատոմ Ջանջուղազյանին նշանակել ֆինանսների նախարար», – ասված է նախագահի հրամանագրում։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի