06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արարատ Միրզոյանը ժամանակին ասում էր՝ եթե ԱԱԾ-ն և ոստիկանությունը չեն վերահսկվում ԱԺ-կողմից, կարող են ճնշել ընդդիմությանը. Գորգիսյան

Ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ն և Ոստիկանությունը խորհրդարանի վերահսկողությունից դուրս թողնելուն:

Սամսոնյանն ընդգծեց, որ քաղաքականության դաշտ գալով՝ այդ կառույցները չեն քաղաքականացվում:

ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ հիշեցրեց նախկինում այս հարցի շուրջ ԱԺ փոխնախագահ Արարատ Միրզոյանի արտահայտած կարծիքը.

«Արարատ Միրզոյանի բառերով մեջբերեմ՝ «Եթե այդ ուժային կառույցները խորհրդարանի վերահողությանը չեն ենթարկվելու, չեն գալու ԱԺ, դրանք կարող են քաղաքական նպատակներով օգտագործվել վարչապետի կողմից՝ ճնշելու ընդդիմությանը»: Հիմա չենք կարող երաշխիքներ ունենալ, որ նոր կառավարությանը դա չի անի», – նշեց նա:

Գորգիսյանը նաև նշեց, որ «Ելք» խմբակցության ղեկավար եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ դեմ էր, որ այդ կառույցները վարչապետին ենթարկվեն, քանի որ դա սուպերվարչապետության մի մաս էր ընկալվում:

«Եթե այդ կառույցները դուրս են խորհրդարանական վերահսկողությունից, ապա դրանց ղեկավարները պարտավոր չեն ներկայանալ ԱԺ, պատասխանել պատգամավորների հարցերին: Պատասխանատվությունն այս դեպքում վարչապետի վրա է ընկնում, ինչը շատ վատ է: Նախորդ վարչապետի, նորի դեպքում էլ մեր թիրախավորումը անձի վրա չի կառուցված, այլ՝ համակարգի», – հավելեց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ փոխնախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ լրջագույն քաղաքական սխալ կհամարի ԱԱԾ-ին ու ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ