23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ստեփանակերտյան վարչախումբը գործում է կեւորկովյան հակահայ մեթոդներով. «Սասնա Ծռեր»

Ստեփանակերտյան վարչախումբը շարունակում է հավատարիմ մնալ իր ծագման հիմքում գտնվող կեւորկովյան տխրահռչակ հակահայ ավանդույթներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում, նաեւ ասվում է.

«Երեւույթից անմասն չէ նաեւ սպորտի ոլորտը:

 2016 թ. Արցախում բռնցքամարտը զարգացնելու նպատակով Սանկտ Պետերբուրգից հայրենադարձված բռնցքամարտի մարզիչ Գեւորգ Թորոսյանի նկատմամբ անցած տարվա օգոստոսից սկսվել է համակարգված հալածանք, որի պատճառը նրա արժանապատիվ եւ ակտիվ քաղաքացիական գործունեությունն է:

Արցախի զինկոմի որդու եւ նրա ընկերների բռնության զոհ դարձած համաքաղաքացու կողքին կանգնելու եւ մեղավորների պատասխանատվությունը պահանջելու համար Գեւորգ Թորոսյանը դարձել է Ստեփանակերտյան վարչախմբի աչքի փուշը:

Երբ հնազանդ լինելու եւ լռելու մասին հորդորներն արդյունք չեն տվել, Գեւորգ Թորոսյանին նախ սպառնացել են, որ կզրկեն ֆինանսավորումից եւ իր աշխատանքը շարունակելու հնարավորություններից, այնուհետեւ սկսել են իրագործել այդ սպառնալիքները:

Այսօրվա դրությամբ նրան արդեն զրկել են Բակո Սահակյանի մակարդակով ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կեցության եւ այլ անհրաժեշտ ծախսերի համար հատկացվող վճարումներից՝ վարձով բնակվող նրա հինգ հոգուց բաղկացած ընտանիքին թողնելով մարզադպրոցի 130 հազար դրամ աշխատավարձի հույսին:

Խոչընդոտ չէ անգամ այն հանգամանքը, որ նրա՝ որպես Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր մարզչի, տքնաջան ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ ընդամենը երկու տարվա ընթացքում Արցախում բռնցքամարտով զբաղվողների քանակը 50-ից հասել է 300-ի եւ 4 վարչական շրջաններում բացվել են մարզադպրոցներ: 

Զուգահեռաբար՝ ամեն կերպով փորձում են նրա համար անտանելի պայմաններ ստեղծել, որպեսզի նա թողնի իր շուրջ 70 սաներին, ինչպես նաեւ իր խորհրդատվության կարիքն ունեցող այլ 4 մարզիչներին ու նրանց հարյուրավոր սաներին եւ լքի Արցախը: Այս կեւորկովյան ձեռագրի դրսեւորումներից է, օրինակ, այն անհեթեթ պահանջը, որ նրան՝ ֆեդերացիայի գլխավոր մարզչին, անհիմն պատճառաբանություններով արգելված է իր իսկ մարզած սաների հետ միասին մեկնել տարաբնույթ առաջնությունների եւ դրանց ժամանակ լինել նրանց կողքին:

Խիստ ուշագրավ է, որ Գեւորգ Թորոսյանի նկատմամբ հալածանքը սաստկացել է այն պատճառով, որ նա հեռախոսով խոսել Է Ժիրայր Սէֆիլյանի հետ: Այս հանգամանքը վկայում է, որ նրան նաեւ անօրինական կերպով գաղտնալսում են: Նրա նկատմամբ հալածանքը համակարգելու հարցում որպես վարչախմբի ներկայացուցիչ հանդես եկող Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարության սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը բաց տեքստով ասել է այդ մասին, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ անձամբ լսել է նրա բոլոր հեռախոսային խոսակցությունները:

Այս մասնավոր, բայց բնութագրական օրինակով մեկ անգամ եւս ակնհայտ է դառնում, որ Ստեփանակերտյան կեւորկովաբարո վարչախմբի իշխանության յուրաքանչյուր օրը թուլացնում ու քայքայում է Արցախի հայկականությունը եւ վտանգում միասնական ազգային պետականություն կերտելու հեռանկարը, ուստի նրան հեռացնելը եղել եւ մնում է մեր օրակարգի հիմնական խնդիրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ