26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2019

Այո՛ մեր երկիրը պատրաստ է ներգրավել խոշոր ներդրումներ. Միքայել Մելքումյանը՝ Ստրասբուրգում

Ստարսբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նիստի  առաջին օրը, որտեղ քննարկվել է դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների  հարցը, մինչ իր ելույթը Միքայել Մելքումյանը կոշտ արձագանքել է  ադրբեջանցի պատվիրակներ՝  Սեվինջ Ֆատալիեվայի եւ Ռաֆաել Հուսեյնովի՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ արհամարհական  գնահատականներին: Մելքումյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Անցած տարվա դեկտեմբերի 9-ին մեր հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանք անցան […]

Ու՞մ է պետք փոխմարզպետի պաշտոնը, այն էլ՝ միանգամից 3-ը. Մարուքյանը դիմել է վարչապետին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով կրճատել փոխմարզպետերի քանակը։ «Այսօր գրությամբ դիմել եմ վարչապետին՝ կապված փոխմարզպետների քանակի և առհասարակ այդ հաստիքի գոյության հետ։ Մասնավորապես, քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ՝ 2003 թվականին, որոշվեց, որ Հանրապետության մարզերում մարզպետների տեղեկալների թիվը պետք է ավելացվի: Այժմ, 1-ի փոխարեն, յուրաքանչյուր մարզում գործում […]

Շատ հագեցած աշխատանքային օր ունեցա Ցյուրիխում. Նիկոլ Փաշինյան

«Շատ հագեցած աշխատանքային օր ունեցա Ցյուրիխում, գնում եմ Դավոս»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով հանդիպման տեսանյութը: Փաշինյանն այսօր Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առեւտրային պալատի ներկայացուցիչների եւ շվեյցարացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել […]

Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարզպետների, նրանց տեղակալների, տեղակալների օգնականների, քարտուղարների, քարտուղարների օգնականների պարգևատրման հարցն ինձ հետաքրքրում է ոչ թե դրա օրինական, բարոյական, կամ արդարացի լինելու, այլ այդ երևույթի խորքային իմաստի առումով: Իշխող, նոր ձևավորվող խմբավորումը ժողովրդից ստացել է այն ամենը, ինչը հնարավոր էր ստանալ` վստահություն, իշխանություն և ձայներ: Այլևս ստանալու ոչինչ […]

Մարզպետների պարգևատրումը հրահանգավորված էր կառավարությունից. ոչ մի ծառայություն առանց վարձատրության չի մնում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարզպետների կողմից իրենց եւ մարզպետարանների աշխատակիցներին պարգեւատրելը հրահանգավորված է եղել կառավարությունից եւ անմիջականորեն կապված է խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի արձանագրած բարձր արդյունքների հետ: Մարզպետները եւ մարզպետարանների ենթակայության տակ գտնվող կառույցները ակտիվորեն ներգրավված էին ընտրական գործընթացներում, եւ իշխանությունը պետական բյուջեից կատարված պարգեւատրումներով ցույց տվեց, որ ոչ մի ծառայություն առանց վարձատրության չի […]

Սովորական իշխանություն է, իր ներքին բարքերով, խաշով, ծնունդով, պարգևավճարներով, դեռևս քիչ կոռուպցիայով. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում հեղափոխությունը գնաց այլ ճանապարհով՝ ռիթմի դանդաղեցում և ռեսուրսի կոնսերվացում: Հեղափոխական ռիթմը տրանսֆորմացվեց սովորական ռիթմի, համաժողովրդական ռեսուրսը կոնսեվացվեց, բյուրեղացվեց, դարձավ ստերիլ, յուրային ռեսուրս: Օրինակներով: Փաշինյանն ասում է՝ ինչ է, մենք մարդ չե՞նք, չե՞նք կարող աշխատանքից ազատ ժամանակ խաշ ուտել: Առաջին հայացքից ճիշտ բան է ասում: Բայց հենց այստեղ մատնում է ռիթմի դանդաղեցումը: Ուրեմն, սովորական վիճակում, […]

Ի՞նչ անել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում բավական խառն են: Այստեղ ընդհանուր առմամբ դժգոհություն կա նախարարից, կա նաև անորոշություն մի շարք կարևորագույն խնդիրների շուրջ, որոնց դեռ հարկ կլինի անդրադառնալ: Առկա խնդիրներից մեկը ներկայումս վերաբերում է դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային: Մեր աղբյուրների պնդմամբ, դեռևս չեն կարողանում հստակ կողմնորոշվել՝ ինչպես վարվել. մի կողմից՝ առկա է ոչ հավատացյալ […]

Կարեն Ավագյանի սև հումորը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀԿ-ն ակտիվացել է. ակտիվացել են նաեւ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի աշխատանքները, որին Արմեն Աշոտյանը փորձում է երկրորդ շունչ տալ։ Ըստ ՀՀԿ-ականների` նման քաղաքական ծրագրերը թույլ կտան հավաքագրել ոչ միայն բանիմաց, այլեւ այս ընթացքում կուսակցությունը չլքած երկտասարդներին` կուսակցության ռեբրենդինգի ապահովման, բայց առաջին հերթին ակտիվ արտախորհրդարանական պայքար ծավալելու համար: Ակտիվացել է […]

Ինչ միտում է տեսնում ՀՅԴ-ն Փաշինյանի «անսպասելի» ուղերձում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 16-ից Արցախում ընթացող ՀՅԴ 33-րդ ընդհանուր Ժողովի աշխատանքների կապակցությամբ ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, ՀՅԴ-ն իր հաղորդագրության մեջ ընդգծել է, որ ուղերձը ստացվել է ժողովի հինգերորդ օրը «անսպասելիորեն»: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» թերթը դիմեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Վահագն Մատինյանին, սակայն վերջինս ասաց, որ տեղյակ չէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի