23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարեն Ավագյանի սև հումորը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀԿ-ն ակտիվացել է. ակտիվացել են նաեւ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի աշխատանքները, որին Արմեն Աշոտյանը փորձում է երկրորդ շունչ տալ։

Ըստ ՀՀԿ-ականների` նման քաղաքական ծրագրերը թույլ կտան հավաքագրել ոչ միայն բանիմաց, այլեւ այս ընթացքում կուսակցությունը չլքած երկտասարդներին` կուսակցության ռեբրենդինգի ապահովման, բայց առաջին հերթին ակտիվ արտախորհրդարանական պայքար ծավալելու համար:

Ակտիվացել է անգամ տեւական ժամանակ ՀՀԿ-ի շենքի մոտ չերեւացող ՀՀՇ-ի Գեւորիկը, որն ուրբաթ օրվա վերջին ԳՄ նիստից մեկ ժամ առաջ պարտաճանաչ կանգնած էր ՀՀԿ մուտքի մոտ: «Գեւորիկ, սխալ ես եկել, իրենք էլ իշխանության չեն, պիտի գնաս մի քանի մետր էն կողմ` կառավարության շենքի մոտ կանգնես»,- հորդորեցինք նրան:

«Դու ինձ մի սովորացրու, ես գիտեմ ինչ եմ անում. եթե գիտես, ասա` խորհրդի՞, թե՞ ԳՄ նիստ է»: Քեզ համար մեկ չի՞, իրենք իշխանության չեն, նորերը փող չե՞ն տալիս։

«Տվող չկա, լավ ուզող կա»: Մոտեցող Կարեն Ավագյանին նկատեցինք․ գործազուրկ է, պետք չէ նրանից փող ուզել՝ հորդորեցինք Գեւորիկին։

«Գործազուրկ չեմ, պրոֆեսոր եմ, գիտությունների թեկնածու, դասախոսում եմ Բժշկական համալսարանում․ անգլերենով` հնդիկներին։ Սկզբում՝ քիչ ժամերով, հիմա` իշխանափոխությունից հետո, շատ ժամեր եմ վերցրել»,- արձագանքեց Ավագյանը:

Պրոֆեսոր, Դուք կարծես դատական բժիշկ եք, չէ՞․ տխուր մասնագիտություն չէ՞: «Երբեք, մանավանդ` իշխանափոխությունից հետո»,- մեր սեւ հումորին սեւ հումորով պատասխանեց Կարեն Ավագյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ