27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2018

Եթե կարող ես ապացուցել ապացուցի, եթե չէ օդում մի տվայտվի ու ներողություն խնդրի. Շարմազանովի խորհրդականը՝ Դավիթ Սանասարյանին

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խորհրդականը՝ Գեղամ Պետրոսյանը, արձագանքել է վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառմանը, մասնավորապես նշելով. «Ժողովուրդ բռնվեք…  ժառանգությունից թռած, Րաֆֆի Հովհաննիսյանին դավաճանած Սանասարյան Դավիթը ոչ ավել ոչ պակաս պատասխանել է Շարմազանովին: Ուրեմն պաշտոնապես պահանջում եմ Սանասարյանից ստուգել բոլոր պետական գնումները եւ հայտարարել Շարմազանովը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցել է, թե՝ ոչ։ […]

Մեղադրանքների տեղիք տվեց, որ վարչապետը գյուղացուն խորհուրդ է տալիս ոչխար պահել. բա ի՞նչ աներ վարչապետը. Նիկոլ Փաշինյան

«Առաջնային հարկ վճարողների թիվն այսօր 350 հազար է, և մեր խնդիրն է՝ վարել այնպիսի քաղաքականություն, որ նրանց թիվը կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի։ Ունենք այնպիսի իրավիճակ, որ այդ 350 հազար մարդիկ՝ որպես հարկ վճարողներ, իրենց ուսերին են կրում ողջ պետական համակարգի, անվտանգության, ճանապարհների որակի, կրթության, պետական կառավարման ֆինանսավորման պատասխանատվությունը»,- այսօր խորհրդարանում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ այս մասին […]

Ինչո՞ւ է հումանիտար առաքելություն ուղարկվում Սիրիա. Փաշինյանի պարզաբանումը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր խորհրդարանում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդո՞ք բավարար է համարում բյուջեում Սիրիա գործուղվող հայկական զորախմբին հատկացվող ֆինանսական միջոցները։ «Որքանով ես տեղյակ եմ՝ այս միջոցները պետք է բավարար լինեն, որպեսզի ապահովեն անվտանգության միջավայրը, նյութատեխնիկական ապահովումը, աշխատավարձը։ Իմ ունեցած տեղեկություններով՝ ծախսերը հոգալու է ՀՀ-ն։ Եթե հնարավոր […]

Չեմ պատկերացնում՝ ո՞նց ընդհանրապես կարելի է քվեարկել ՀՀԿ-ի օգտին. Արարատ Միրզոյան

«Ես իրենց տեղը պաուզա կվերցնեի քաղաքական կյանքի մասնակցությունից, որովհետև բոլոր խնդիրները, որ այսօր ունենք, արմատներով գնում են Հանրապետական կուսակցություն: Բոլոր արտավոր երևույթների սկզբնաղբյուրը իրենք են ու հիմա եկել խոսում են դիկտատուրայից։ Ես զարմանում եմ։ Էդ մարդիկ կամ ադեկվատ չեն, իրենք իրենց չեն խոստովանում ճշմարտությունը կամ խաբում են մարդկանց», – լրագրողների հետ զրույցում ասել է առաջին […]

Ինձ թույլ չտալով ցուցակում ընդգրկվել՝ օգնեցին, որպեսզի ավելի շատ ձայն հավաքենք. Սեֆիլյան /տեսանյութ/

Հետին ամսաթվով քաղաքացիություն չշնորհելու արդյունքում «Սասնա ծռերի» ցուցակում չընդգրկվելը կօգնի, որպեսզի մենք ավելի շատ ձայն հավաքենք: Այս մասին այսօր՝ «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը: Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը, որպես թեկնածու չի կարող ընդգրկվել նախընտրական ցուցակում, քանի որ վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի չի հանդիսանում: Սեֆիլյանը նշեց, որ […]

Դուք իրականում մի անուն ունեք` պետականության դեմ աշխատող վարձկաններ

Հերիք է մարդկանց մոլորեցնեք ձեր կեղծ խաղաղասիրությամբ, դուք իրականում մի անուն ունեք` պետականության դեմ աշխատող վարձկաններ։ Երբ թուրքը մտնի ձեր տուն, դուք սողալու եք ձեզ հարազատ դիրքով … իսկ թուրքը երբեք չի մտնի այս հողը, որովհետև մենք կանք, շատ ենք ու դեռ շատանալու ենք, որովհետև հայը պատիվ և արժանապատվություն ունի։ Թուրքի հետ հաց կիսել երազողներ, […]

Աննա Հակոբյանի երեք քայլերը

Փարիզյան այցից հետո, նոյեմբերի 12-ին,  ՀՀ վարչապետի  պաշտոնակատարի  տիկին  Աննա Հակոբյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ, տեղեկացնում է խոսնակ Արփինե Զարգարյանը: Երկօրյա այցի մեկնարկը տրվել է Մոսկվայում ՀՀ դեսպանությունում կազմակերպված պաշտոնական ճաշով, որին հրավիրված էին Հայաստանում հավատարմագրված այն կին դեսպանները, ինչպես նաև դեսպանների կանայք, որոնց նստավայրը Մոսկվայում է, ինչպես նաև տարբեր հիմնադրամների  ներկայացուցիչներ: Տիկին Հակոբյանը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ հանդիպման հիմնական նպատակը, ծանոթանալուց զատ, հյուրերին վարչապետի տիկնոջ կարգավիճակում իր ծավալած գործունեությունը ներկայացնելն է։ Նա, մասնավորապես խոսել է իր գործունեության երեք ուղղությունների մասին։ Առաջինը «Ժպիտների քաղաք» հիմնադրամն է, որն ստեղծվել է մանկական քաղցկեղով երեխաների  բուժմանն աջակցելու նպատակով։ Աննա Հակոբյանը նշել է, որ մինչ այս պահը հիմնադրամն արդեն  մի քանի տասնյակ միլիոն դրամի օգնություն է հատկացրել քաղցկեղունեցող երեխաների բուժման  նպատակով: Այս ոլորտում ծավալվող գործունեությունը, ըստ Հակոբյանի, չի սահմանափակվելու  միայն  Հայաստանով. մտադրություն կա  Հայաստանում ստեղծել քաղցկեղի բուժման  այնպիսի  կենտրոն,  որը  կսպասարկի ողջ տարածաշրջանիհիվանդներին։ Իր գործունեության հաջորդ ուղղությանն անցնելով՝ Աննա Հակոբյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամը, որի նպատակը Հայաստանում առողջ, ներառական հասարակության կառուցմանն աջակցելն է: «Մենք նպատակ ունենք հիմնադրամի գործունեությունը ծառայեցնել առկա կամ մեր  ճանապարհին պատահող բոլոր խնդիրների երկարաժամկետ եւ կայուն լուծումներին: «Իմ քայլը» հիմնադրամը փորձելու է ձեւավորել բարեգործական հիմնադրամի նոր մոդել, որը ենթադրում է ոչ թե գումարի կարիք ունեցողներին պարզապես այդ գումարով ապահովել, այլ ստեղծել մեխանիզմներ, որ նրանք դառնան ինքնաբավ եւ անհրաժեշտ գումարը ինքնուրույն վաստակելու հնարավորություն ունենան»,- նշել է տիկին Հակոբյանը: Անդրադառնալով իր գործունեության երրորդ ուղղությանը՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, դրա ստեղծման պատմությանն ու առաքելությանը, Աննա Հակոբյանն ասել է.  «Եսառաջարկում եմ, որ բոլոր կանայք, որոնց համար թանկ է թեկուզ մեկ երիտասարդի կյանքը, համախմբվեն եւ որպես կին ու մայր կոչ անեն հակամարտությունները լուծելուճանապարհին զերծ  […]

Վնասակար մանրէներ «Սիթիի», «Պարմայի» և «Էվրիկա Գրուպի» աղցաններում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է երեք ընկերությունների՝ «Սիթի», «Պարմա» և «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ների, արտադրական առանձին գործառույթը: Տեսուչների վերահսկողական աշխատանքների և լաբորատոր փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Պարզվել էր, որ այս ընկերություններում արտադրվող աղցանների որոշ տեսակներում կան մանրէաբանական շեղումներ: Այսպես՝ «Սիթի» ՍՊԸ-ում արտադրվող «Մայրաքաղաքային» աղցանի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱՄ ցուցանիշով, խմորասնկերի անթույլատրելի […]

Առաջին սերը օդում կախվա՞ծ, թե՞ կուտ գնաց

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը գնալով ավելի հետաքրքիր նրբերանգներ է ստանում: Նախօրեին արդեն հայտնի դարձավ, որ հավակնորդներից Բելառուսը ոչ թե մեկ այլ միանգամից երեք թեկնածու ունի այդ պաշտոնի համար: Փաստորեն, հեղափոխությունից հետո Փաշինյան-Լուկաշենկո գրկախառնությունն ու «գրկախառնությունները» մնացին օդում կախված: Ընդ որում, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս  մասին հայտարարեց ոչ ավել, ոչ պակաս՝ իր երկրում Ադրբեջանի դեսպանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի