02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Չեմ պատկերացնում՝ ո՞նց ընդհանրապես կարելի է քվեարկել ՀՀԿ-ի օգտին. Արարատ Միրզոյան

«Ես իրենց տեղը պաուզա կվերցնեի քաղաքական կյանքի մասնակցությունից, որովհետև բոլոր խնդիրները, որ այսօր ունենք, արմատներով գնում են Հանրապետական կուսակցություն: Բոլոր արտավոր երևույթների սկզբնաղբյուրը իրենք են ու հիմա եկել խոսում են դիկտատուրայից։ Ես զարմանում եմ։ Էդ մարդիկ կամ ադեկվատ չեն, իրենք իրենց չեն խոստովանում ճշմարտությունը կամ խաբում են մարդկանց», – լրագրողների հետ զրույցում ասել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ մինչև հեղափուխությունը ՀՀ-ում միջնադարյան ֆեոդալական համակարգ էր գործում, որտեղ իշխանները շահագործում էին մնացածին. «Չեմ պատկերացնում՝ ո՞նց ընդհանրապես կարելի է քվեարկել ՀՀԿ-ի օգտին»։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի պնդմանը, թե իրենք միակ իրական ընդդիմությունն են, Միրզոյանն ասել է, թե դասական առումով ընդդիմություն են բոլոր նրանք, ովքեր ընդգրկվախ չեն կառավարությունում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ