05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2018

Նոյեմբերի 14-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 14-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկլավեն Ավտովարորդների պաշտպանության լիգա իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը   ԹԵՄԱ`  2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անհատ տաքսու վարորդները՝ մոտ 50 000 մարդ, կազատվեն արտոնագրային վճարից. տաքսու վարորդների համար այս հայտարությունը խնդիր, […]

ՀՀԿ–ական պատգամավորը հիշեցրեց՝ տնտեսական աճը որքան է կազմել նախորդ տարի, երբ Հայաստանի ղեկին դեռ Փաշինյանը չէր

Նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում ՀՀԿ պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթում ՀՀ 2019 թ-ի բյուջեի նախագծին տրված գնահատականին` հիշեցրեց, որ 2017թ-ին Հայաստանում տնտեսական աճը եղել է 7.5 %,որն ամենաբարձրն է տարածաշրջանում և ԵԱՏՄ-ում: «2018-ին նախատեսվում է 6.5%, իսկ 2019թ-ի բյուջեով` 4.9%: Ակնհայտ է, որ մենք ունենք ռեգրես»,- ասաց […]

Արմատականներով գալիս ենք անկախ Հայաստան ստեղծելու, պատրաստվե՛ք. Ժիրայր Սեֆիլյան

ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի նաև «Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցությունը: Կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ցուցակի առաջին հորիզոնականում կլինի Վարուժան Ավետիսյանը, իսկ երկրորդում՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Սեֆիլյանն ընդգծեց՝ իրենք գալիս են արմատական, համակարգային փոփոխություններ իրականացնելու: Henaran.am–ի հարցին՝ համամի՞տ են այն տեսակետի հետ, որ «Սասնա ծռերին» ձայն կտան նրանք, ովքեր ծայրահեղականության կողմնակից են, […]

Եթե ապօրինի փորձեն կառուցել, այո՛, տեղի է ունենալու նույն բանը. Հայկ Մարությանը`ապամոնտաժման մասին

Նախ ուզում եմ նշել, որ երեկվա շինարարությունը միակ շինարարությունը չէ, որ կոնկրետ քանդման աշխատանքներ են եղել, կան շատ շինարարություններ, պարզապես երեկվանը եղել է ձեր ուշադրության կենտրոնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետի որոշմամբ  Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում ապամոնտաժված տարածքի խնդրին: «Եթե հետաքրքրվեք նաև այլ վարչական շրջաններից, կտեսնեք, […]

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 13-ի ցերեկը առանձին շրջաններում, 14-18-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 5-7 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 13-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, նոյեմբերի 14-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Երևան քաղաքի […]

Քաղաքական և մշակութային գործիչներ հրաժեշտ են տվել Յուրի Վարդանյանին. Լուսանկարներ

Քաղաքական գործիչները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրաժեշտ են տավել աշխարհահռչակ հայ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանին։   Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ անվանի մարզիկը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Դուք ընտրվեցիք վարչապետ, բայց ներդրումները դեռ հեռախոսազանգերի մակարդակում են. Կյուրեղյանը՝ Փաշինյանին

2019 թվականի բյուջեում որքա՞ն միջոցներ են հատկացվել կառավարության կողմից առաջնահերթություն համարվող ոլորտներին՝ ՏՏ ոլորտին, գյուղատնտեսությանը եւ զբոսաշրջությանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: «Այս նախագծում որեւէ կերպ չի նկատվում այդ կարեւորումը: Ինչ միջոցներ են նախատեսվել բյուջեում այս […]

Աստված չանի, որ ԱԺ-ն լինի միահեծան, սա շատ վտանգավոր է հայ ժողովրդի համար /տեսանյութ/

«Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է նաև քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Ես «Սասնա ծռերի» հետ եմ, քանի որ նրանք ազնիվ են և հայրենասեր: Ինձ համար կարևոր է քաղաքական հարցերը լուծելու հետ կապված նրանց հայտնի հայտարարությունը՝ բռնությունից հրաժարվելու մասին: Հեղափոխությունը լուրջ փոփոխություններ է բերել համակարգ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ստեփան Գրիգորյանը: Ինչ վերաբերում է կուսակցության ծրագրային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի