23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուք ընտրվեցիք վարչապետ, բայց ներդրումները դեռ հեռախոսազանգերի մակարդակում են. Կյուրեղյանը՝ Փաշինյանին

2019 թվականի բյուջեում որքա՞ն միջոցներ են հատկացվել կառավարության կողմից առաջնահերթություն համարվող ոլորտներին՝ ՏՏ ոլորտին, գյուղատնտեսությանը եւ զբոսաշրջությանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

«Այս նախագծում որեւէ կերպ չի նկատվում այդ կարեւորումը: Ինչ միջոցներ են նախատեսվել բյուջեում այս ոլորտների զարգացման համար, թե՞ հույսներս պետք է դնենք միայն ենթադրյալ ներդրումների վրա»,-ասաց նա:

Կյուրեղյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի ելույթը այս տարվա մայիսի 8-ին, որտեղ նա ասել էր, թե դրսից ստանում է տասնյակ հազարավոր զանգեր, որ մարդիկ պատրաստ են ներդրումներ անել Հայաստանում, եթե ինքն ընտրվի վարչապետ. «Դուք ընտրվեցիք վարչապետ, բայց ներդրումները դեռ հեռախոսազանգերի ու խոստումների մակարդակում են: Հիմա խոստումների հիման վրա՞ եք ուզում զարգացնել ՏՏ ոլորտը, գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը»,-ասաց նա:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Եթե աշխատող մարդը պլանավորում է 5 օրով մեկնել Հայաստան, դա իրենից պահանջում է մի քանի ամիս: Հիմա ներդրումները ճամպրուկների մեջ կամ անկողնու տակ դրած փո՞ղ է, որ հենց զանգեց, ասեց շատ լավ, ինձ էլ ընտրեցիք վարչապետ, ճամպրուկը վերցրեց ու եկավ Հայաստան: Ձեր կուսակցությունը ներկայացնող տնտեսական զարգացումների ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ներդրումային հազարավոր ծրագրեր ներկայացվել ներդրողների կողմից եւ դրանք քննարկման ընթացքում է»:

Փաշինյանը նշեց, որ օրինակ, ՏՏ ոլորտում 13 տոկոս եկամտահարկի նվազեցում են նախատեսում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ