18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Աստված չանի, որ ԱԺ-ն լինի միահեծան, սա շատ վտանգավոր է հայ ժողովրդի համար /տեսանյութ/

«Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է նաև քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Ես «Սասնա ծռերի» հետ եմ, քանի որ նրանք ազնիվ են և հայրենասեր: Ինձ համար կարևոր է քաղաքական հարցերը լուծելու հետ կապված նրանց հայտնի հայտարարությունը՝ բռնությունից հրաժարվելու մասին: Հեղափոխությունը լուրջ փոփոխություններ է բերել համակարգ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ստեփան Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է կուսակցության ծրագրային մասին՝ նկատեց. «Միակ ուժն է, որն ունի 300 էջանոց լուրջ հայեցակարգ: Կա տեսլական, թե ինչպիսի՞ Հայաստան ենք ուզում տեսնել: Ես արևմտամետ փորձագետ եմ, և ինձ համար կարևոր էր, որ ծրագրում կա արևմտյան ուժերի հետ հստակ աշխատելը, հզոր հնարավորություններն օգտագործելը:

Կարևոր է նաև նրանց վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Բոլորս պետք է դեմ լինենք վասալային հարաբերություններին, կողմ՝ փոխշահավետ համագործակցությանը: Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձում է պայքարել սրա դեմ, և տեսնում եք, թե որքան դժվար է ՀԱՊԿ-ում»:

Քաղաքագետը կարևորում է այն, որ հասարակությունը պետք է հասկանա՝ ընտրում են ոչ թե վարչապետ, այլ խորհրդարան:

«Եվ եթե մենք Նիկոլ Փաշինյանի լավն ենք կամենում, ուրեմն ԱԺ-ում պետք է լինի ուժեղ հակակշիռ: Մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերի առջև: Մի վտանգ կա. Աստված չանի, որ ԱԺ-ն լինի միահեծան, գերիշխի մեկ ուժ, որի դեմ կանգնած լինեն ինչ-որ նախկին ուժեր: Սա շատ վտանգավոր է հայ ժողովրդի համար: ԱԺ-ում, բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, պետք է լինեն ուժեր լիբերալ դաշտից, այլ ոչ թե հին ուժեր, ինչպիսին ՀՀԿ-ն է, որը շատ վատություններ արեց ժողովրդին, իսկ վերջինն այն է, որ ժողովրդի վրա փաթաթեցին ռեյտինգային ընտրական համակարգը, որը խափանեց շատ նորմալ կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին»,- նշեց Ստեփան Գրիգորյանը::

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ