23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե ապօրինի փորձեն կառուցել, այո՛, տեղի է ունենալու նույն բանը. Հայկ Մարությանը`ապամոնտաժման մասին

Նախ ուզում եմ նշել, որ երեկվա շինարարությունը միակ շինարարությունը չէ, որ կոնկրետ քանդման աշխատանքներ են եղել, կան շատ շինարարություններ, պարզապես երեկվանը եղել է ձեր ուշադրության կենտրոնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետի որոշմամբ  Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում ապամոնտաժված տարածքի խնդրին:

«Եթե հետաքրքրվեք նաև այլ վարչական շրջաններից, կտեսնեք, որ այս պրոցեսը տեղի է ունենում ամբողջ քաղաքում և տեղի է ունեցել երեկվանից առաջ և տեղի է ունենալու վաղը, այս պրոցեսը շարունակական է»,-ասաց նա

Հայկ Մարությանը նշեց, որ իրենք քանդման աշխատանքներ իրականացնում են միայն համայնքին պատկանող հողի վրա.  «Շատ կարևոր է ևս մեկ անգամ ֆիքսել, որ զգուշացրել էի, որ այսուհետ ապօրինի շինարարություն չի լինելու և մարդիկ, կարծես, լուրջ չեն վերաբերում դրան, իրենց թվում էր ասեցինք  ասելու համար: Սա շատ լուրջ է, մենք այս գիծը պահելու ենք: Ես այստեղ եմ, որ օրինականությունը պահեմ, ներկայացնեմ մեր և համայնքի շահերը, և դա ես անելու եմ օր ու գիշեր, այստեղ շեղումներ չեն լինելու: Եթե ապօրինի փորձեն կառուցել, այո, տեղի է ունենալու նույն բանը»,-ասաց նա:

Քաղաքապետը նշեց, որ այս պահին աշխատում է շատ լավ մեխանիզմ օրինական շինարարությանը նպաստելու համար: «Եթե համապատասխանում է նորմերին, ապա  կստանաք շինարարության իրավունք և մենք ամեն ինչով օգտակար ենք լինելու, նպաստելու ենք դրան, ամեն ինչով կանգնելու ենք ձեր կողքին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է արդեն կառուցված շինարարություններին, ապա նա ասաց, որ  իրենք դիմելու են օրինականացման և մեկ առ մեկ դիտարկվելու են բոլոր շինությունները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ