25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2018

Մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը

Նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսում մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: «Արարենք միասին» խորագրով համազգային դրամահավաք-միջոցառումը սկսվելու է Երևանի ժամանակով 22:00-ին, տևելու է 12 ժամ: Հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնը ուղիղ կհեռարձակվի տեղական հեռուստաընկերություններով:  

Ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին քննարկման ժամանակ հայտարարեց, որ վարչապետ ընտրվելուց հետո խնդիր է դրել՝ ոռոգման ջրի համար Սևանին չպետք է անդրադառնալ: «Հավելյալ ջրառ չպետք է անել: Հետո որոշ ժամանակ անց ասել են, որ Սևանից հավելյալ ջրառ է պետք անել, ես […]

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի  23-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհուրընկալվի  ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։ ԹԵՄԱ՝  ԱԺ ընդունեց  2019թ. պետական բյուջեի մասին նախագիծը. երկրի  ներկա տնտեսական իրավիճակը. ներդրումային քաղաքականությունն ու տնտեսական ոլորտում սպասվող փոփոխությունները:

Փաշինյանի և նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլելը և միտինգներ կազմակերպելը /տեսանյութ/

«Այս ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի և նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլելը և միտինգներ կազմակերպելը, քան տնտեսություն զարգացնելը, աշխատատեղեր ստեղծելն ու ներդրումներ բերելը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 24-ին Երևանում Նիկոլ Փաշինյանի հրավիրած քայլերթին: Ըստ նրա՝ ում մոտ ինչ լավ ստացվում […]

Մենք դեռ երկրի տնտեսության զարգացման հստակ տեսլականներ չենք տեսնում. Արթուր Բաղդասարյան

Մրցակցող տարածաշրջանում մենք տեսնում ենք, որ Հայաստանի առջև լրջագույն մարտահրավերներ ու նոր սպառնալիքներ են ի հայտ գալիս, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Նրա խոսքով, սովորաբար, նոր կառավարությունների համար սահմանվում է 100-օրյա փորձաշրջան, որից հետո արդեն կառավարությունը ներկայացնում է տնտեսության, զարգացման տեսլականը։ «Բայց հիմա 100 օրը, 7 ամիսը անցել […]

Ինչ էլ որ անեք, խոսքով թե գործով, միշտ արեք Տեր Հիսուսի անունով

Ձեր սրտերում թող թագավորի Քրիստոսի խաղաղությունը, քանզի Աստված ձեզ կանչեց այդ խաղաղությանը՝ մեկ մարմնի մեջ, որ Քրիստոսի եկեղեցին է: Ուստի շնորհակա՛լ եղեք Աստծուն: Թող Քրիստոսի խոսքը ձեր մեջ բնակվի իր ողջ հարստությամբ, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք ու խրատեք միմյանց և սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով ձեր սրտերում շնորհակալությամբ օրհներգեք Աստծուն: Եվ ինչ էլ որ անեք, […]

Քարոզարշավից 6 օր առաջ պետական-ծառայողական մեքենաներով, նախարարական շքախմբով քարոզ

«Վարչապետի պաշտոնակատարը մասնակցել է Գեղարքունիքի մարզում ավագ դպրոցի բացմանը, նաև հնարավորություն է ունեցել հանդիպել մարզի բնակիչների հետ: Ողջ պաշտոնավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդիպել է քաղաքացիների հետ: Եվ դրանում ոչ մի արտառոց բան չկա: Այն, ինչ կարող է անել Փաշինյանը` շփվել քաղաքացիների հետ և պատասխանել նրանց հարցերին, կարող են անել նաև Հանրապետական կուսակցության թեկնածուները, ոչ […]

ՀՀ նախագահի նստավայրը կտեղափոխի Բաղրամյան 26

ՀՀ նախագահի նստավայրը տեղափոխվելու է Բաղրամյան 26: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: «Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24-ժամյա ռեժիմում հեղինակի կողմից նախագահի նստավայրի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: Առաջարկ եղել է ՀՀԿ-ի կողմից, որը վերաբերել է վարչապետի ինքնաթիռի և […]

Ազգային ժողովը հաստատեց 2019 թվականի բյուջեն. ՀՀԿ-ի քաղաքական թևը դեմ էր

Հայաստանի Ազգային ժողովում այսօր հրավիրված արտահերթ նիստում 2019 թվականի բյուջեի նախագիծը ընդունվեց 66 կողմ ձայնով։ Դեմ էր 4 պատգամավոր, ձեռնպահ՝ 2-ը։ Կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ 2019 թվականի բյուջեն իներցիոն բյուջե է։ Հանրապետական խմբակցությունն իր հերթին հայտարարել էր, որ իրենք կողմ կլինեն բյուջեի նախագծին, քանի որ երկրին բյուջե է անհրաժեշտ, սակայն խմբակցության մի քանի գործիչ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի