Նախագահը ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի, Դավիթ Վիրաբյանը հետ է կանչվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վիկտոր Բիյագովը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիկտոր Բիյագովին նշանակել […]