27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեսնում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանա­կաշրջանի վերադարձ, երբ բոլորս ապրեցինք «սև ու մութ» տարիներ. 168 Ժամ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգա­մավոր Արմենուհի Կյուրեղյանը թերթի հետ զրույցում անդրադառնալով ար­տահերթ խորհրդարանական ընտրու­թյուններին նկատեց եթե այս ընտրություններում քաղաքական բոլոր ուժե­րը կրկին փորձեն ամեն ինչ տանել «սևերի» և «սպիտակների», ապա ամեն ինչ ցավալի ավարտ կունենա պետության համար:

Ըստ նրա խնդիր չպետք է դրվի, թե որ կուսակցությունը խորհրդարանում քանի մանդատ է ստանալու, այլ թե որ կուսակցությունը կարող է երկիրը հա­նել ծանր վիճակից: «Այսօր մենք տես­նում ենք պետության կործանման վտանգները և պետք է ներկայացնենք այն քայլերը, որոնք կործանումից մեզ կհանեն: Ո՞ւր ենք տանելու այս երկի­րը, եթե այսպես առանց մտածելու ու գաղափարի առաջ շարժվենք: «Դմփ-դմփ-հու»-ով ոչ միայն երկիր չենք կա­ռուցելու, այլև քանդում ենք, և, եթե այդ քանդելը պետք է շարունակենք, ապա վաղը կանգնելու ենք երկիր ու­նենալու խնդրի առջև»,- ասաց պատ­գամավորը:

Խոսելով կառավարության ներկա­յացրած 2019 թվականի բյուջեի նա­խագծի մասին. Արմենուհփ Կյուրեղյա­նը նշեց, որ կառավարությունը հայ­տարարել է, որ կարևորում է տեղե­կատվական, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների զարգա­ցումը, իսկ հանքարդյունաբերությունը դիտարկում է ոչ հեռանկարային ոլորտ, որի զարգացման մասին որևէ ակնարկ նույնիսկ չկա: «Ամեն ինչ տարվում է ազատական շուկա, ինչը պետական ինստիտուտների քայքայ­ման ճանապարհներից մեկն է:

Ի վեր­ջո, չպետք է մոռանալ, որ Սահմա­նադրության մեջ գրված է, որ Հայաս­տանի Հանրապետությունը սոցիալա­կան երկիր է, ինչը նշանակում է ապա­հովել սոցիալական արդարություն: Մենք ցանկանում ենք երկիրը տանել դեպի մասնավորի, այդ դեպքում ինչի՞ համար է պետությունը: Գոնե ես այս ծրագրով արդեն տեսնում եմ պետա­կանության քայքայման վտանգը, հենց տնտեսության մեջ: Տեսնում եմ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանա­կաշրջանի վերադարձ, երբ ազատա­կան շուկայի ծրագրով եկավ, էժան գներով սեփականաշնորհեց բոլոր գործարանները, դրանք թալանվեցին, վաճառվեցին, և երկիրն ունեցավ մի իրավիճակ, երբ բոլորս ապրեցինք «սև ու մութ» տարիներ: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ