27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դասերից հանել, տարել են վարչապետի հետ հանդիպման․ «168 Ժամ»

Նոր, ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցից։ Երեկ արդեն իսկ ՀՀԿ-ն վարչապետին մեղադրել էր քարոզարշավի մեկնարկից շուտ նախընտրական քարոզչությամբ զբաղվելու համար, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսեւորում է:

ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ն. Փաշինյանն իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին` պաշտոնական պարտականությունների կատարում հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում, ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ: Կոչ ենք անում վարչապետի պաշտոնակատարին խստորեն պահպանել միջազգային փաստաթղթերով սահմանված կանոնները, բոլոր կողմերի համար ապահովել հավասար հնարավորություններ, ընդ որում` ոչ թե խոսքով, այլ գործով»։

Բնականաբար, իշխանություններն ամեն կերպ հերքում են վերոբերյալ մեղադրանքը, սակայն «168 Ժամի» աղբյուրները հայտնում են, որ Գեղարքունիքի մարզ վարչապետի կատարած աշխատանքային այցի ժամանակ, մասնավորապես Մարտունի քաղաքի մի շարք դպրոցներից աշակերտներին դասերից հանել եւ բերել են վարչապետի հետ հանդիպման՝ ըստ էության խաթարելով դասապրոցեսը։

Տեղեկությունն ավելի արժանահավատ է դառնում հենց իր՝ վարչապետի ելույթի ֆոնին, երբ դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ նա ասաց. «Ձեր մի քվեն որեւէ մեկին տալով՝ դուք վճռում եք էս երեխեքի ճակատագիրը, ովքեր դեռ քվեարկելու իրավունք չունեն, բայց ովքեր հեղափոխությանը շատ ակտիվ մասնակցեցին»,- ապա դիմելով հավաքված դպրոցականներին՝ հարցրեց,  թե արդյո՞ք նրանք մասնակցել են հեղափոխությանը, ու դրական պատասխան ստանալով՝ ասաց, որ հպարտանում է նրանցով:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ