13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀՀ նախագահի նստավայրը կտեղափոխի Բաղրամյան 26

ՀՀ նախագահի նստավայրը տեղափոխվելու է Բաղրամյան 26: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

«Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24-ժամյա ռեժիմում հեղինակի կողմից նախագահի նստավայրի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: Առաջարկ եղել է ՀՀԿ-ի կողմից, որը վերաբերել է վարչապետի ինքնաթիռի և ուղղաթիռի` այլ անձնանց կողմից օգտագործման կարգի մասին: Մեր դիրքորոշումն այն է, որ այդ առաջարկը որևէ կերպ չի առնչվում նախագծի հետ: Նախագիծը վերաբերում է միայն նախագահի և վարչապետի նստավայրերին»,-ասաց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նախագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ` 2, ձեռնպահ `1:

ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի, 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան, 26:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր նոյեմբերի 21-ին կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ