05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին քննարկման ժամանակ հայտարարեց, որ վարչապետ ընտրվելուց հետո խնդիր է դրել՝ ոռոգման ջրի համար Սևանին չպետք է անդրադառնալ:

«Հավելյալ ջրառ չպետք է անել: Հետո որոշ ժամանակ անց ասել են, որ Սևանից հավելյալ ջրառ է պետք անել, ես նորից հանձնարարել եմ հաշվարկել, ասել են՝ չէ, ոնց որ պետք չէ», – հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով խոսքոը՝ հետագայում պարզվել է, որ կան ստվերային այգիներ, կորուստներ:

«Այսօրվանից պետք է արձանագրենք, որ ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա, և այսօրվանից պետք է զբաղվենք, որ նույն տաշտակի առաջ չկանգնենք», – նշեց Փաշինյանը:

Վարչապետին պաշտոնակատարան ասաց նաև, որ իրեն զարմացրել է պետական վերահսկողական ծառայության պետի ներկայացրած հաշվետվությունը.

«Կարդում եմ և չեմ հավատում, որ հեկտարներով այգիներ կան, որոնք ջուր են օգտագործում ու չեն վճարում դրա դիմաց»:

Փաշինյանի խոսքով՝ իմաստ ունի, որ այսօրվանից ստեղծվի որոշակի աշխատանքային խումբ, որը կզբաղվի ամառվա պիկին ոռոգման խնդրի լուծման հարցերով:

«Այդ հէկ-երի ոլորտում՝ ինչ է կատարվում, ինչի մասին կարդում ես, բլոքբաստերի տպավորություն է թողնում», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին հանձնարարվեց աշխատանքային խումբ ձևավորել, որն այսօրվանից պետք է զբաղվի ոռոգման սեզոնի հարցերով:

«Խնդիրը դրվում է հստակ՝ այս պահից հսկողության տակ առնել ոռոգման ողջ համակարգը, և գյուղատնտեսութան սեզոնի սկզբից կանխատեսելի ներկայացնել մեր ամբողջ գործողությունների գրաֆիկը, ճանապարհային քարտեզը՝ մինչև ոռոգման սեզոնի փակման օրը», – ասաց վարչապետի պաշտոնակատարը:

 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ