23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քարոզարշավից 6 օր առաջ պետական-ծառայողական մեքենաներով, նախարարական շքախմբով քարոզ

«Վարչապետի պաշտոնակատարը մասնակցել է Գեղարքունիքի մարզում ավագ դպրոցի բացմանը, նաև հնարավորություն է ունեցել հանդիպել մարզի բնակիչների հետ: Ողջ պաշտոնավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդիպել է քաղաքացիների հետ: Եվ դրանում ոչ մի արտառոց բան չկա: Այն, ինչ կարող է անել Փաշինյանը` շփվել քաղաքացիների հետ և պատասխանել նրանց հարցերին, կարող են անել նաև Հանրապետական կուսակցության թեկնածուները, ոչ ոք նրանց չի խանգարում այցելել Գեղարքունիք և այլ մարզ և հանրահավաքի միջոցով շփվել մարդկանց հետ: Այլ բան է, որ, կարծում եմ, դա նրանց մոտ չի ստացվի»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր, կարկառուն ՔՊ-ական Լենա Նազարյանը:

Լենա Նազարյանն ասել է, որ վարչական ռեսուրսի չարաշահում չի եղել, նման չարաշահման մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ մի թեկնածուն կարող է անել մի բան, սակայն մյուս թեկնածուն չի կարող: Իհարկե, Լենան Նազարյանը ճիշտ կլիներ, եթե խոսքը միայն ՔՊ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի մասին լիներ, բայց այս դեպքում, խոսքը պետական պաշտոնյա՝ այն էլ՝ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի մասին է, որը քարոզարշավից 6 օր առաջ պետական –ծառայողական մեքենաներով, նախարարական  շքախմբով լծվել է արտահերթ քարոզի, դե, ընտրություններն էլ, արտահերթ են ու հրատապ:

Միայն Գեղարքունիքով Փաշինյանը, իհարկե, չբավարարվեց, հոկտեմբերի 21-ին արդեն նա Արագածոտնի մարզում էր: Կառավարության լրատվական ծառայությունն ափալ-թափալ մամուլի հաղորդագրություններ էր տարածում՝ կից մի քանի տասնյակ լուսանկարներ, որտեղ վարչապետի պաշտոնակատարը տարբեր հանդիպումներ է ունենում, այցելում է մարզի արտադրական ձեռնարկություններ, հանրահավաք անցկացնում.. եւ իհարկե, խոստումներ շռայլում:  

Օրինակ, Փաշինյանը խոստացել է 500 մլն դոլարի ներդրումային փաթեթ: Սա՝ համայնքապետերի հետ հանդիպմանը, իսկ ահա Աշտարակի և Ապարանի բնակիչներին ասել է. «Մենք ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է սրանից հետո մեզ համար հնարավոր դառնալու»:

Քարոզարշաֆի «ֆալշ-ստարտ»-ը Փաշինյանը որոշել է նաեւ համաերեւանյան երթով նշանավորել:  Շտապել է Ֆեյսբուք ու ազդարարել, որ նոյեմբերի 24-ին կրկին քայլելու է՝ անսովոր երթ է լինելու, մոտավորապես այնպիսին, ինչպիսին հեղափոխության օերերին: Այդպես, պետության բան ու գործը թողած, վարպետի պաշտոնակատար Փաշինյանը որոշել է կրկին քայլել՝ այս անգամ «հեղափոխության այս փուլը նշանավորելու ՀՀ  հպարտ քաղաքացու հաղթանակը»:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, հիշեցնենք, մեկնարկում է նորյեմբերի 26-ին:

Հ.Գ. Նկատենք, որ վարչապետի պաշտոնակատարն ամեն առիթ օգտագործում է՝ հայտարարելու, որ այս ընտրությունները պատմական են լինելու: Թերեւս նա ճիշտ է՝ պատմությունը խոսքի ու գործի տարբերության գնահատականն, անշուշտ, կտա: 

Հ. Գ. Իսկ Լենա Նազարյանին հիշեցնենք վարչական ռեսուրսի չարաշահման խնդրի հետ կապված ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, այն է՝ վարչական ռեսուրսի չարաշահումը կուսակցությունների կամ թեկնածուների կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով անհիմն առավելություն ստանալն է՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով: Ավելորդ է ասել, որ Նիկոլ Փաշինյանը մարզեր է այցելում որպես վարչապետի պաշտոնակատար, եւ բնականաբար, օգտագործում է համապատասխան վարչական ռեսուսրն իր բոլոր դրսեւորումներով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ